Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Ռուզան Յորդանյան

Ռուզան Յորդանյան

Ռուզան Յորդանյան

Ռուզան Յորդանյանը (ծնվել է 1953 թ.) ավարտել է Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի գերմանիստիկայի բաժինը: Աշխատել է Դիլիջանի համար 6 դպրոցոում որպես գերմաներենի ուսուցչուհի, ապա՝ փոխտնօրեն։ 1977-ին Ալթայի երկրամասի մայրաքաղաք Բառնաուլում աշխասել է պետական բժշկական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում և դասավանդել է լատիներեն ու գերմաներեն: 1982 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան և աշխատանքի է անցել ք․Աբովյանի թիվ 8 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, այնուհետև Աբովյանի քաղաքային կրթության բաժնի մեթոդիստ և մեթոդական բաժնի վարիչ, ապա նշանակվել է Աբովյան քաղաքի վարժարանի տնօրեն։ Ռուզան Յորդանյանը թարգմանել է Վոլֆգանգ Գուստի «Հայերի ցեղասպանությունը՝ ամենահին քրիստոնյա ժողովրդի ողբերգությունը», ապա՝ Յոխեն Մանգելսենի «Օֆելիայի երկար ճամփորդությունը մինչև Բեռլին» գեղարվեստական գիրքը և նույն հեղինակի հայերի ցեղասպանության թեմայով պիեսը։ 2005 -2009 թթ. Նա ևս երկու ծավալուն գիրք է թարգմանել Գուստից. 2009թ Նախագահական մրցանակը շնորհվել է նրա թարգմանած «Հայոց ցեղասպանությունը 1915/1916» փաստագրական գրքի հեղինակ Վոլֆգանգ Գուստին: