Թարգմանիչ

Սերգեյ Սարգսյան
Սերգեյ Սարգսյանը (ծնվ. 1982 թ.) 1993-1995 թվականներին բնակվել է Ռուսաստանում, որից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ 1998 թվականին Երևանում ավարտել է 71-րդ դպրոցը, ապա 1998-2003 թվականներին սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն և անգլերեն լեզուների բաժնում։ Ավարտելով ասպիրանտուրան՝ 2006 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2006-2011 թվականներին դասավանդել է նույն համալսարանում։ 2003-2004-ին աշխատել է որպես թարգմանիչ ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում, 2004-2007 թվականներին՝ ազգային ժողովրդավարության ինստիտուտում՝ որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, իսկ արդեն 2011-2012-ին աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ 2012 թվականից աշխատում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում և վարում է երգիծական Արմքոմեդի հաղորդումը: