Թարգմանիչ
Սիրուշ Օհանյան
Սիրուշ Օհանյանը իտալերենի և իտալական գրականության մասնագետ է, լեզվաբան և թարգմանիչ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնը, ապա շարունակել ուսումը Բոլոնիայի համալսարանում՝ ուսումնասիրելով իտալական լեզվաբանություն։ Հետագայում մագիստրոսի աստիճան է ստացել նաև Երևանի պետական համալսարանում՝ լեզվաբանություն մասնագիտացմամբ։ Ավարտել է նաև ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան կառավարման ուղղությամբ։ Աշխատանքային գործունեությունը ներառում է միջազգային լրատվության թարգմանություն և գործակցություն լրատվական կայքերի հետ։ Աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում։ 2020 թվականից դասավանդում է իտալերեն՝ անցկացնելով մասնավոր դասընթացներ։