Թարգմանիչ
Տեր Հայկազուն քահանա Սահակյան
Տեր Հայկազուն (Վահան) քահանա Սահակյանն (ծնվ. 1988թ.) ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարան աստվածաբանական համալսարանը՝ ատանալով Աստվածաբանության մագիստրոսի որակավորում։ Ծառայել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների քարոզչության և հանրային կապերի բաժնի պատասխանատու, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնում որպես խմբագիր։ Հոգևոր-կրթական հաստատություններում դասախոսել է «Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնեական ուսմունք» և «Աստվածաբանության ներածություն» առարկաները։ 2020 թ. արժանացել է քահանայական օծման և ծառայության կոչվել Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի Միներալնիե Վոդի քաղաքի Սուրբ Խաչ Եկեղեցում որպես հոգևոր հովիվ: Զբաղվում է հայագիտությամբ և աստվածաբանությամբ, գիտական հոդվածների հեղինակ է, խմբագիր և թարգմանիչ, անդամակցում է Հայկական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությանը (AIEA)։ Ռուսերենից նրա թարգմանությամբ հրատարակվել են Աթենագորաս Աթենացու «Մեռեալների յարութեան մասին» ճառը (2022)։ Անգլերենից՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գիրքը (2023)։