FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10

Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Վահագն Աթաբեկյան

Վահագն Աթաբեկյան

Վահագն Աթաբեկյան

Վահագն Աթաբեկյանը (ծնվ.1963) բանաստեղծ է, դիվանագետ և թարգմանիչ։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի և Մոսկվայի պետական համալսարանները, ապա և՝ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը։ Ֆրանսերեն լեզու և գրականություն է դասավանդել ԵՊՀ ռոմանո-գերմանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում, եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո կցորդը, ապա աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ-ում, ղեկավարել Եվրոպական կառույցների բաժինը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում զբաղեցել է առաջին քարտուղարի, խորհրդականի, արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի պաշտոններ, հանդիսացել է ՀՀ ղեկավարների թարգմանիչ, եղել է ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 2018-2025թթ. եղել է Լիբանանում Հայաստանի դեսպանը։ Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով։