Թարգմանիչ
Վարդան Ֆերեշեթյան
Վարդան Ֆերեշեթյանը (ծնվ. 1964 թ.) գրող, թարգմանիչ է։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: «Անդրադարձ», «Մունետիկ», «Հայկական Ժամանակ» թերթերում եղել է մշակութային էջերի հեղինակ ու խմբագիր: Երկար տարիներ Ռադիո կոմիտեում վարել է «Ձայն մեծաց» հաղորդաշարը: 2008 թվականից «168 Ժամ» թերթում ներկայացնում է «Գրական շաբաթ» մշակութային էջը: Վարդան Ֆերեշեթյանը բազմաթիվ գործեր է թարգմանել ռուսերենից և գրաբարից։ Պատմվածքների և էսսեների ժողովածուի հեղինակ է։