Անի Քոչար

Այն, ինչ մտածես, դա էլ կստանաս, այն, ինչ փնտրես, դա էլ կգտնես, ինչ որ ուզես, այն էլ կտրվի քեզ:

Հեղինակի մասին

Անի Քոչարը (ծնվ. 1986 թ.) ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրողի կարիերան սկսել է 2000 թվականից «Կանչ», «Արևածաղիկ» պարբերականներում, հետո «Հանրային ռադիոյում»։ 2006-ին ստեղծել և ղեկավարել է «Ես» երիտասարդական ամսագիրը: 2010-ին հիմնել է «Անի Քոչար փրոդաքշն» մեդիաընկերությունը: 2014-ից բնակվում է Գերմանիայում։ Որպես թարգմանչուհի և փախստականների գծով խորհրդատու, աշխատում է Բիլեֆելդ քաղաքի Սոցիալական հարցերի գերատեսչությունում և այլ մարդասիրական կազմակերպություններում:

Ես որոշել եմ ապրել ու ապրեցնել՝ սիրել ու սեր տալ, նվիրել ու երջանկացնել, գուրգուրել ու փայփայել: Մարդկանց սիրել է պետք ու երջանկացնել կենդանության օրոք, հետմահու սերն ու նվիրումը ոչ մեկին պետք չեն:

Անի Քոչար

Պետք է ապրել ամեն մի ակնթարթը, ժամն ու օրը, չսպասել մեռնելուն և չմտածել այդ գրողի տարածի մասին, որն այսպես թե այնպես այնքան արագ է վրա հասնում, որ հարկավոր չէ ավելորդ շտապողականություն կամ ջանքեր գործադրել:

Անի Քոչար