Արա Թադևոսյան
Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։
Հեղինակի մասին
Արա Թադևոսյանը (ծնվ. 1976 թ.) լրագրող է: 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: Լրագրողական կարիերայի ընթացքում մի քանի հարյուր հոդված, հարցազրույց և սյունակ է հրապարակել հայկական, արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում: «Երևան XX դար», «Շարժում 1988/25» գրքերի համահեղինակն է և խմբագիրը:
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան:
Արա Թադևոսյան
Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։
Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը,...
Գիրքն ինձ համար իսկապես շատ կարեւոր նշանակություն ունի: Այն իմ եւ ընկերներիս կյանքի պատմությունն է: Կարծում եմ, որ այն իմ ամենակարեւոր ստեղծագործությունն է՝ գոնե այս պահի դրությամբ