Էշլի Վենս
Եթե կանոններն այնպիսին են, որ չես կարող առաջընթաց արձանագրել, ապա պետք է պայքարել կանոնների դեմ:
Հեղինակի մասին
Էշլի Վենսը (ծնվ. 1977 թ.) ամերիկացի սյունակագիր է և մրցանակակիր հեղինակ: Աշխատում է Bloomberg Businessweek պարբերականում: Վենսնավելի քան տասը տարի անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում՝ լուսաբանելով ՏՏ ոլորտը: Նա նաև Սիլիկոնային հովտի հայտնի պատմագետ է: Իլոն Մասկի կենսագրությունըլույս է տեսել 2015-ին: Վենսը պարբերաբար զրուցել է Մասկի, նրա մերձավորների և ամենակարևոր պահերին նրան սատարած մարդկանց հետ: Գիրքը թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ:
Անհավանական բաների մասին անկաշկանդ խոսելու կարողությունը նրան դարձրել է Սիլիկոնյան հովտի աստված, որտեղ Փեյջի նման գործընկերները նրա մասին խոսում են հարգալից երկյուղածությամբ, իսկ սկսնակ գործարարները ձգտում են «լինել Իլոնի նման», ճիշտ ինչպես հին ու բարի ժամանակներում ցանկանում էին նմանվել Սթիվ Ջոբսին։
Էշլի Վենս
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտար...
Միգուցե փոքր ժամանակ շատ կոմիքս եմ կարդացել: Կոմիքսներում միշտ թվում է, թե նրանք փորձում են փրկել աշխարհը: Թվում էր, թե պետք է փորձել աշխարհն ավելի լավ վայր դարձնել, քանի որ հակառակը իմաստ չունի: