Էվան Օզնոս

Եթե ցանկանում եք գնահատել երկրի իրական ուժն ու բարգավաճումը, դուք պետք է լսեք յուրաքանչյուր շարքային քաղաքացու. արդյոք նա իրեն անվտա՞նգ է զգում, երջանի՞կ է։

Հեղինակի մասին

Էվան Օզնոսը (ծնվ. 1976 թ.) ամերիկացի լրագրող և գրող է։ 2008-ից աշխատում է The New Yorker ամսագրում, առավելապես հայտնի է ԱՄՆ և ՉԺՀ ներքին ու արտաքին քաղաքականության մասին հոդվածներով։ 2014-ին նրա հեղինակած «Հավակնության դարը. հաջողության որս, ճշմարտություն և բախտ նոր Չինաստանում» գիրքն արժանացել է ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի։ 2020-ի հոկտեմբերին նրա հեղինակությամբ լույս է տեսել Ջո Բայդենի կենսագրականը։

Բաժանումը որքան գաղափարական, նույնքան էլ սերնդային էր։ Երիտասարդ ամերիկացիները մեծացել էին ձախողումների վրա։ Եվ այդ ամենի մեղքը նրանք մասամբ տեսնում էին նրանում, որ երկրի ղեկավարները տարեց էին։ Տարիքային տարբերությունն աշխարհայացքի զգալի տարբերության հիմքում էր։

Էվան Օզնոս

Բայդենի բարդույթները նրա բնավորության մեջ ձևավորեցին որոշակի թափանցիկություն և խոցելիություն։ Նույնիսկ պետական բարձր պաշտոններ տասնամյակներ շարունակ զբաղեցնելուց հետո նա այդ պահին խոսում էր հասանելի ինչ-որ մեկի հետ, որպեսզի իմանար այն, ինչ մյուսները գիտեին, իսկ ինքը՝ ոչ։

Էվան Օզնոս