Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Գոհար Մանուկյան

Գոհար Մանուկյան

Գոհար Մանուկյան

Գոհար Մանուկյանը (1984) լրագրող ու սցենարիստ է: Ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրատուրան և մագիստրատուրան։ Կարիերան սկսել է 2003 թվականին՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում։ Աշխատել է «Բանաձև» ընկերության «Հատուկ ռեպորտաժ» ծրագրում։ 2011-2015թթ․ հեղինակել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Մտացրիվ» հաղորդումը։ Որպես գլխավոր խմբագիր՝ աշխատել է «Ես» երիտասարդական ամսագրում, Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրում։ «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի և Newmag հրատարակչության առցանց բովանդակության գլխավոր խմբագիրն է։ Դասավանդում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Հեղինակի առաջին գիրքն է։