Նիլ Ֆերգյուսոն
Ես կարծում եմ, որ Արևմուտքի հաջողության հիմքում 2 գործոն էր՝ գաղափարներ և ինստիտուտներ։
Հեղինակի մասին
Նիլ Քեմբել Ֆերգյուսոնը բրիտանացի գիտնական է՝ բառի ամենալուրջ իմաստով։ Խորապես պահպանողական, բրիտանական կայսերականության մոլի ջատագով շոտլանդացի պատմաբանը այն քիչ հետազոտողներից է, որ, ունենալով նման հայացքներ, աշխատում է ձախ մտքի կենտրոն Կալիֆոռնիայի հանրահայտ Սթենֆորդի համալսարանում։
Գլխավոր խնդիրն այն է, որ ավագ սերունդն ապրում է երիտասարդների ու դեռ չծնված սերնդի հաշվին։
Նիլ Ֆերգյուսոն
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դա...
Ինձ անհանգստացնում է, որ մեր աչքի առաջ անկում են ապրում մեր ինստիտուտները, ինչի հետևանքով ընթանում է հասարակությունների և տնտեսությունների քայքայում։