Սյուզան Փոլ Փաթի

Հիշեցի այն ամենը, ինչ լսել եմ իմ մանկության տարիներին: Գիտակցեցի, որ բախտ եմ ունեցել ճանաչելու մի սերնդի, որն անչափ կարեւոր է եղել մեր պատմության համար:

Հեղինակի մասին

 

Ծնվել է Վաշինգտոնում, հիմա բնակվում է Լոնդոնում: Արմատները հայկական են՝ տատիկն ու պապիկը ծնվել են Քեսաբում, Ցեղասպանության տարիներին հայտնվել են Փենսիլվանիայում, որտեղ ծնվել է նրանց դուստրը՝ Սյուզանի մայրիկը: Խոսում է հայերեն: Ասում է՝ «ամենակարեւոր մտքերը ձեւակերպելու համար բավական է»:

Հասկացա, որ ես չափից ավելի շատ բան գիտեմ լեգեոնականների մասին: Սկսեցի գնահատել ընտանիքիս պատմական արժեքը և հասկացա, որ պարտավոր եմ ինքս ինձ խոստանալ, որ պատմելու եմ այն ամենը, ինչ լսել եմ նրանցից

Սյուզան Փոլ Փաթի

Լոնդոնյան իր խոհանոցում Սյուզանը միայն հայկական ուտելիքներ է պատրաստում, ամբողջ կյանքում սովորեցնում է, գրում ու պատմում հայերի եւ հայկական սփյուռքի մասին:

Սյուզան Փոլ Փաթի