Նյումեգ

Փաթեթ «Բելլա»

7800 ֏

Նկարագրություն

Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննան» գրքի գլխավոր հերոսը միջին տարիքի կին է՝ Բելլան և նրա անկողնային ծանր հիվանդ մայրը: Բելլային մխիթարում են իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ են ու թունավոր, այնպես, ինչպես իր հոգում ծվարած ընկճվածությունը։ Իրենց իսկ ստեղծած վանդակում, մենության ու տառապանքի մեջ կքած կանանց  կյանքում դռան մի թակոց փոխում է առօրյայի գույները. նրանց մեկսենյականոց կիսախարխուլ  բնակարանի խունացած պատերի մեջ է հայտնվում 14-ամյա մի աղջնակ:

Դժոխային ապրումներից երեք տարի անց՝ «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գրքի հեղինակ Մարգարիտա Գրաչովան սկսել է կյանքը նոր էջից: Տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ էլ անցել է վերակագնողական փուլերը: Այսօր նա դժվարությունները հաղթահարած, ոտքի կանգնած, համարձակ ու առաջ նայող․ Մարգարիտան աշխարհին ներկայացավ նոր ոճով ու նոր կերպարով, ոչ թե խեղճացած ու ցավից կծկված։ Ռոսիա Առաջինի եթերում նաև հեռուստահաղորդավար «Մտերիմ մարդիկ» հաղորդման միջոցով ոչ միայն խոսում է, այլև օգնում։

Փաթեթը եզրափակում է «Ակոս» գիրքը։ Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Փաթեթ «Բելլա»

Կատեգորիան Գեղարվեստական

ISBN

Հրատարակության տարին

Էջերի քանակը

Չափսը

Հեղինակներ

Կարծիքներ

Արդյունքներ չեն գտնվել

Թողնել կարծիք

Տես նաև