

Նկարագրություն
«Հիմա մասամբ գիտեմ» բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։
Փաթեթե «Հուշի» հաջորդ գիրքը «Արտաքսում. դեպի անհայտություն» գործն է։ Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։
«Մորուս Հասրաթյան» գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեցընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։
Լրացուցիչ տեղեկություն
Հեղինակներ

Նյումեգ
«100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով». գրքում հավաքված են newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մոնոլոգների 100 հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ: Մոնոլոգային աշխարհընկալման հիմքում մեր կողքին ապրող հետաքրքիր մարդկանց խոհափիլիսոփայությունն է, մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին նրանց պատկերացումների արձանագրումը, 21-րդ դարասկզբի հայ մարդու ինքնախոստովանությունը: 100 անկեղծ զրույց՝ բազմաձայն մոնոլոգ՝ անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով:
Թողնել կարծիք