Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։
Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։
Ժան-Ֆիլիպը Nice-Matin օրաթերթի Կաննի խմբագրության նախկին լրագրող է։ Նա Զինեդին Զիդանին ճանաչել է, երբ ֆուտբոլիստն առաջին քայլերն էր անում Կաննի սպորտային ասոցիացիայում: Նա ականատեսն է երազանքի թիմի ձևավորման,որի անդամ է եղել Զիդանը 2005-06 թվականներին:
Պատրիկ Ֆորը «Ֆրանսպրես» գործակալության Մադրիդի 5 տարվա թղթակիցն է: Նա կանոնավոր շփումներ է ունեցել 1998-ի աշխարհի չեմպիոնի հետ, երբ Զիդանըգնացել է «Ռեալ Մադրիդ»՝ Ֆրանսիայի կազմում մասնակցելու իր վերջին խաղերին:
Թողնել կարծիք