Երևանի «Փյունիկ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի

January 17, 2024 Armenpress

ԵՐԵՎԱն, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Մարտիրոսյանը նշանակվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախկինում «Փյունիկ»-ում այս պաշտոնը զբաղեցնում էր Էլինա Կարապետյանը:

Դավիթ Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ գործունեություն է ծավալում հայկական ֆուտբոլում ու նպաստում դրա զարգացմանը: 

2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին: Դավիթ Մարտիրոսյանն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019 թվականից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում է Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը: