Լույս է տեսել «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակը

January 29, 2020 Vnews

Սեպտեմբերի 19-ին Օպերա Սյուիթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ռոնալդու. կատալության տենչով» գքրի շնորհանդեսը: Գրքի հեղինակը իտալացի լրագրող Լուկա Կայոլին է: Գիրքը պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի չբարձրաձայնված դրվագների ու քչերին հայտնի զրույցների մասին:

Գիրքը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, իսկ թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Գրքի ստեղծման գործընթացին մասնակցել է նաև լրագող Արմեն Նիկողոսյանը, որը ոչ միայն ծանոթագրությունների հեղինակն է, այլև գրքի հայերեն հրատարակության համար գրել է հատուկ նախաբան:

«Գրքի վրա աշխատելու ընթացքում հասկացա, որ այն ինչ ես գիտեմ Ռոնալդուի ու «Ռեալի» մասին, իսկ ես մտածում էի, որ բավական շատ բան գիտեմ, իրականում գիտեմ դրա չնչին մասը միայն: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», նաև գրեցի լրացուցիչ վերջաբան–հետգրություն», – ասել է Արմեն Նիկողոսյանը:

Գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից և կարժենա 5800 դրամ:

Հավելենք, որ սա «Newmag» ընկերության հրատարակած թվով երկրորդ գիրքն է: Հաջորդ գիրքը ծրագրվում է թողարկել մինչև այս տարվա ավարտը: Այն նվիրված է լինելու Լեո Մեսիին:

Vnews.am