Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

January 29, 2020 Tert.am

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին «Opera Suite» հյուրանոցում կայացել է իտալացի անվանի լրագրող, գրող, մի շարք բեսթսելերների հեղինակ Լուկա Կայոլիի՝ Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

 Ինչպես հայտնի է, «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը հրատարակել է «newmag» ընկերությունը: Հրատարակչական ծրագրի ղեկավարը Արտակ Ալեքսանյանն է:

 Անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, իսկ թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Ծանոթագրությունները՝ Արմեն Նիկողոսյանի, սպորտային վերիֆիկանտը Գրիգոր Ավետիսյանն է:

 Նախագծի գլխավոր հովանավորը «Digitain» ընկերությունն է:

 Գրքի շնորհանդեսին ներկա են եղել սպորտային լրագրողներ, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը և այլք:

 469-էջանոց գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողներին: «Newmag» և «Բուկինիստ» ընկերությունների միջև բացառիկ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 19-21-ը՝ միայն երեք օր, գիրքը կվաճառվի «Բուկինիստի» Մաշտոցի պողոտայում գտնվող գրախանութում։ Հատուկ եռօրյա ակցիայի համար կտեղադրվի Կրիշտիանու Ռոնալդուի մակետը՝ սելֆիի համար: Արժեքը՝ 5800 դրամ է:

Tert.am