Ո՞վ է այն հայ «օրենքով գողը», որը 17 տարի թագադրված լինելով, երբեք չի ձերբակալվել

September 11, 2017

Սեպտեմբերի 5-ին Կրասնորդարում ձերբակալվել է ազգությամբ հայ «օրենքով գող» Գեորգի Մանուկյանը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Չիլկա կամ Ժորիկ Թբիլիսկի: Գեորգի Մանուկյանը ծնվել  է 1964-ի մարտի 7-ին՝ Թբիլիսիում:
1993 թվականին՝ Կրասնոդարում, 29 տարեկանում Հասան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, Վոլչոկի և այլ քրեական հեղինակությունների  միջնորդությամբ կարգվել է «օրենքով գող»: Կարգվելուց հետո Ժորիկ Թբիլիսկին տեղափոխվել  է Կրասնոդար, որպեսզի Ռուսաստանի այդ տարածաշրջանում,  որպես Դեդ Հասանի  կողմից «թագադրված» գող,  ուժեղացնի և ամրապնդի նրա դիրքերը:
 
 
 
 
 
 
 



Քրեական թեմաներով կարդացեք նաև.



Մանուկյանը 2013-ին ազատ էր արձակվել Վլադիմիրսկի ցենտրալից: Նա 2010-ին դատապարտվել էր Նովոռոսիյսկի դատարանի կողմից՝ մեծ քանակությամբ թմրանյութեր  պահելու համար: Գելենջիկում բնակվող Չիլկայի մոտից ոստիկանները հայտնաբերել էին 3.5 գրամ հերոին տեսակի թմրանյութ:
Ժորիկ Թբիլիսկին պատժի մի մասը կրել է Դիմիտրովգրադում,  մնացածը` Վլադիմիրսկի ցենտրալ հայտնի բանտում:

PRIMECRIME.RU