A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում

March 21, 2016

Ո՞ր համարի միկրոավտոբուսն է Ավանից հասնում Աբովյան փողոց: Նյարդային վարորդներին և անցորդներին հարցուփորձ անելու փոխարեն՝ կարող եք դիմել A2B Transport հավելվածին: Այն օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել տրանսպորտային երթուղիների որոնման հարցում:

Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և  միկրոավտոբուսների համարները և երթուղիները:

Երևանում գտնվող զբոսաշրջիկների, հյուրերի և մարզերից եկած ուսանողների համար  հավելվածը հասարակական տրանսպորտի մոբայլ ուղեցույց է:  Նշելով ուղղությունը հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է ցանկալի տրանսպորտային միջոցի համարը:


[ Start up Հայաստանում ]



Հավելվածի հեղինակը Ռոբերտ Լեոնյանն է: Շուկան ուսումնասիրել է, շեշտում է՝ նման հավելվածներ և կայքեր կան, բայց անհարմար են։  A2B Transport –ի ինտերֆեյսը պարզ է,  ավտոբուսները նշված են մանուշակագույնով, միկրավտոբուսները՝ դեղինով, իսկ տրոլեյբուսները՝ կանաչով:
Անհարմար է, երբ  մարդիկ   ծանոթ չեն երթուղիներին  և ստիպված են  արագ֊ կարդալ միկրոավտոբուսներին մանր տառերով գրված ուղղությունները։