Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում

Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում

newmag-ը ներկայացնում է Upub.am հարթակը` հայերեն օնլայն գրքերի շտեմարանը և առաջարկում ծանոթանալ` առցնացն գրախանութից օգտվելու կանոններին:

Գրախանութ՝ առանց դարակների, գիրք՝ առանց թղթի, դրամարկղ առանց դրամի: Էլեկտրոնային գրադարանները խնայում են ժամանակը և առաջարկում ընթերցանության համար մեծ տեսականի: Տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը փոխեց ավանդական ընթերցանությունը: Գրքերն ու հրատարակությունները դարձան էլեկտրոնային, գրադարաններն էլ` օն-լայն:

Հայ երիտասարդների ստեղծած Upub.am հայերեն  էլեկտրոնային գրախանութում ցանկացած հեղինակ կամ հեղինակային իրավուքի իրավատեր կարող է ներկայացնել իր գիրքը: Upub-ցիները նպատակ ունեն մեր երկրում զարգացնել այս շուկան և տարածել էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը: Հարթակում արդեն հրապարակվել է 180 գիրք:

Upub-texekanqԱռցանց գրախանութից գիրք բեռնելու համար  պետք է գրանցվել: Upub.am-ում կան  և անվճար, և վճարովի գրքեր, նախագիծն աշխատում է տեղական և միջազգային վճարային համակարգերի հետ: Ստարտափը դեռևս կայացման փուլում է: Upub-ցիներն օգնում են հեղինակներին գրքերը համապատասխանեցնել տեխնիկական պահանջներին: Բովանդակային առումով որևէ սահմանափակում չունեն: Հարթակը վաճառքի այլընտրանքային հնարավորություն է  հայ գրողների  և հրատարակիչների համար:

Մենք չենք գրաքննում: Ցանկացած գիրք, որը համապատասխանում է մեր տեխնիկական պահանջներին, անկախ բովանդակությունից, կարող է հրատարակվել Upub.am-ում:

Ցանկացած վաճառքից կայքն ունի միջնորդավճար: Առաջիկայում պատրաստվում են  ներկայացնել բիզնես, մոտիվացիոն գրականության թարգմանություններ, մի քանի գրքերի հեղինակային իրավունքների համար կա պայմանավորվածություն:


Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»

Truthly. Անանուն անկեղծություն


Քանի օգտատեր ունի հարթակը, ստարտափը դեռ չի հրապարակում: Վիճակագրական տվյալները գործընկեր հեղինակներին և հրատարակիչների համար են: Նախագծի համահիմնադիրն ընդգծում է, միայն վերջին ամսում ընթերցողների թիվն ավելացել է 500-ով: Ամենավաճառված գիրքն Լուի Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակն է: Ամենաշատ վաճառված հեղինակը` Հրաչյա Ամիրյանը, որը  Upub.am-ում  ներկայացրել է 9 գիրք:

Ցանկացած ստարտափի հիմքում ընկած է լավ թիմը: Առանց համախմբված թիմի հաջողելն  իրատեսական չէ: Եթե կա թիմ և գաղափար՝ մնում է միայն աշխատել, արդյունքը երկար  չի սպասեցնի:

Հայաստանում տարածված է *.PDF ձևաչափը, որը նախատեսված չէ էլեկտրոնային գիրք ընթերցելու համար: Upub-ցիներն օգնում են նաև ընթերցողներին *.PDF-ի և *.EPUB, *.MOBI ձևաչափերի տարբերությունը ցույց տալ:

Գրել կարծիք