Հնարավո՞ր է հիվանդանալ, եթե երկար ժամանակ սեքսով չզբաղվեք. 4 փաստ ինքնազսպման մասին

September 15, 2018

1. Ինքնազսպումը չի ազդում առողջության վրա


Սկսենք ակնհայտ առավելություններից: Ինքնազսպումը սեռավարակներից պաշտպանվելու լավագույն միջոցն է: Սեռական կապ չկա, զուգարանակոնքի վրա նստելով կամ լողավազանում լողալիս չենք վարակվի, նշանակում է, խլամիդոզ, սիֆիլիս և տրիխոմոնիազից կարելի է չվախենալ: ՄԻԱՎ-ով և հեպատիտ Բ-ով կարելի է վարակվել նաև արյան միջոցով, բայց ամեն դեպքում ինքնազսպումը նվազեցնում վարակվելու վտանգը:
Եթե երկար ժամանակ սեքսով չեք զբաղվում, պետք չէ վախենալ, որ ուղիղ կերպով կվնասի ձեր առողջությանը. Առաջացնում է շիզոֆրենիա, ստամոքսի խոց կամ կատարակտ: Չնայած առողջության վրա ինքնազսպման վատ անդրադառնալու մասին հետազոտությունները քիչ են, եղածները ցույց են տալիս, որ պետք չէ անհանգստանալ:

Ինքնազսպումը պեդոֆիլիայի և զոուֆիլիայի չի հանգեցնում


Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչու են առաջանում պարաֆիլիաները: Կա մի քանի թեորիա, բայց դրանցից որևէ մեկը կապված չէ երկարատև ինքնազսպումների հետ, և ընդհանրապես որևէ լավ խորհուրդ, որը կօգնի պրոֆիլակտորեն պաշտպանել ինքներդ ձեզ ինքնախանգարումից, գոյություն չունի:


Կարդացեք նաև.



Ձեռնաշարժությամբ զբաղվելը վնասակար չէ


Նախ պետք է հստակեցնել, թե ինչ է ձեռնաշարժությունը: Դա միայնակների դժբախտ գործը չէ: Մարդիկ, որոնք հարաբերությունների մեջ են, նույնպես ձեռնաշարժությամբ են զբաղվում և վերջի վերջո, դա պարզապես սեքսուալ ակտիվության ձևերից մեկն է: Երկրորդ, ոչ մի տվյալ չկա, որ ձեռնաշարժությունը վնասում է առողջությանը: 21-րդ դարում տարօրինակ է նույնիսկ մտածել, որ օնանիզմից ձեռքերի վրա մազեր են աճում և կարելի է կուրանալ: Երբեմն զարգացած բժիշկը նույնիսկ կարող է խորհուրդ տալ ձեռնաշարժությամբ զբաղվել, որպեսզի բուժի ինքնախանգարումից:

Ինքնազսպումը չի օգնում հասնել մարզական լավագույն արդյունքներին


Քնի պակասը, անկասկած, կարող է վատ ազդել մարդու վիճակի վրա, բայց սեքսը դժվար թե վատ ազդի: Դժվար է պատկերացնել, որ պրոֆեսիոնալ սպորտսմենը մինչև վերջ իրեն կսպառի սեռական ակտի ժամանակ: Բայց, հնարավոր է, եթե մարդը հավատում է, որ սեքսը կվատացնի իր վիճակը, ապա ավելի լավ է ոչինչ չձեռնարկել մրցույթի նախօրեին:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում