Երջանկության և գիտակցված կյանքի մասին. ինչ պետք է սովորենք ացտեկներից

November 30, 2016

Դասախոսություններից մեկի ժամանակ Փյորսելն իր ուսանողներից հարցրեց` ուզո՞ւմ են նրանք երջանիկ լինել, բոլորը ձեռք բարձրացրեցին: Հետո նա հարցրեց` բոլո՞րն են ուզում ապագայում երեխաներ ունենալ, ու նորից գրեթե բոլորը ձեռք բարձրացրեցին:Այդ ժամանակ էլ Սեբաստիանը գիտականորեն ապացուցեց, որ երեխաները մարդկանց դժբախտ են դարձնում և բարեկեցության զգացումը վերադառնում է, երբ երեխաները մեծանում ու լքում են հայրական տունը: Հետո նա նորից հարցրեց` ովքեր են դեռ ուզում երեխա ունենալ, ստացավ նույն պատասխանը, ուսանողների մեծ մասը ձեռքները բարձրացրեցին:
Այդպես նրա ուսանողները կրկին ապացուցեցին մի բան, ինչ հին ացտեկները շատ լավ գիտեին: Պետք է դադարել փնտրել երջանկությունը, որովհետև դա այն չէ, ինչ մենք իրականում ուզում ենք: Մենք չենք ծրագրում կառուցել մեր կյանքը էմոցիաների շուրջ: Մենք ուզում ենք, որ մեր կյանքը արժեք ունենա, և եթե մենք դրա համար ինչ-որ բան  զոհաբերում ենք, այդ դեպքում ավելի վատ «երջանկության» համար:
Սեբաստյանը բացատրում է, որ ացտեկների քաղաքակրթությունը հաճախ են տեսադաշտից բաց թողնում: Մենք քիչ գիտենք նրանց մասին, բայց չէ՞ որ ացտեկներն ունեին հարուստ մշակույթ և իրենց փիլիսոփայությունը: Ինչպես մենք, ացտկեները նույնպես ուզում էին լավ ապրել, և դրա համար ուշադրություն էին դարնձնում իրենք իրենց և սեփական ներաշխարհին: Նրանք ասացվածք ունեին. «Երկիրը անհուսալի է, սայթաքուն», որը նշանակում է այստեղ` Երկրի վրա մարդիկ սխալվում են, ծրագրերը չեն իրագործվում, իսկ ընկերությունը հաճախ դավաճանում են: Ցանկալին գալիս է միայն ինչ-որ անցնակալի բանի հետ միայն:
Ինչ էին իրականում ուզում իմանալ ացտեկ փիլիսոաները այն է, թե ինչպես ապրել, երբ ցավն ու վաղանցիկությունը գոյության անքակտելի ատրիբուտն են: Պատասխանը, որ նրանք տալիս են, հետևայլան է` պետք է  փորձել վարել խորը, իմաստավորված կյանքը: Կյանքի խորությոնը ըստ ացտեկների 4 տարբեր մակարդակում է որոշվում:
Առաջին մակարդակը վերաբերում է բնավորությանը: Իմաստալից լինելը սկսվում է մարմնից: Այն հաճախ է դուրս մնում մտածողությամբ ու գիտակցությամբ տարված արևմտյան մշակույթի ուշադրությունից: Ացտեկներն իրենց մարմինը կոփում էին յոգա հիշեցնող ամենօրյա վարժություններով:
Երկրորդ մակարդակը  հոգեվիճակն է: Այս մակարդակում նրանց նպատկան էր բալանսի հասնել ցանկություններով լի «սրտի« և մտքի անոթ «դեմքի» միջև: Միայն բարեգութ մարդն է ունակ հասնել այդպիսի հավասարկշռության:
Երրորդ աստիճանում մարդը գտնում էիր տեղը հասարակության մեջ` կատարելով սոցիալական իր դերը: Սոցիալական պատասխանատվությունը միավորում է մարդկանց և ստիպում հասարակությանն աշխատել: Մարդկային պատասխանատվությունների մեծ մասն այդպիսի դերերի հետևանք է:
Եվ վերջապես, մարդը պետք է իր արմատները փնտրի Աստծո մեջ: Ացտեկները հավատում էին, որ Աստված բնությունն է, երկու սեռերի էությունը, որի ներկայությունը դրսևորվել է տարբեր ձևերով:
Այսպիսով` նման կյանքը, ացտեկների կարծիքով,  հանգեցնում է մտքի, մարմնի, սոցիումի և բնության հարմոնիայի: Այդպիսի կյանքը նման է կոկիկ պարի, որում աշխարհի վտանգները գիտակցաբար շրջանցվում են, և երջանկությունն ավելի հնարավոր է դառնում:
Ացտեկների փիլիսոփայությունը ստիպում է մեզ վերանայել երջանկության վերաբերյալն համընդհանուր ընկալումը և լրջորեն վերաբերել այն մտքին, որ կյանքում արժեքավոր մի բան անելն ավելի կարևոր է, քան հաճույքի համար ապրելը: