Ինչ գրեցին քննադատներն ու մամուլը Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպի մասին (տեսանյութ)
Newmag-ի այս ամռան ամենաուշագրավ ու յուրօրինակ հրատարակություններից մեկը Նարինե Աբգարյանի «Սիմոնն» է։ Գրողն իր գործը համարում է ոչ թե տխուրողբերգություն, այլհետաքրքիրկատակերգություն։ Ռուսական գրական աշխարհում այս պրովինցիալ սիրավեպի մասին խոսում, գրում էի
Իր հարցազրույցներից մեկում Նարինե Աբգարյանն անկեղծացել է՝ ընդգծելով, որ Ռուսաստանում արդեն իսկ նկատել են իր աշխատանքը՝ «Սիմոնը», դա մեծ հաջողություն ու պատիվ է։ Սիմոնը հեղինակի համար ամենասիրելի կերպարներից է՝ մարդ, ով չգիտակցելով, իր մահվանից հետո շատերին փոխանցել էր կյանքի դասեր ու կարևոր բանաձև՝ մեկս մյուսից սովորում ենք՝ անկախ բաժանման հանգամանքներից։ Մարդկային յուրօրինակ պատմության մասին գրեցին Psychologies, metronews.ru, portal-kultura.ru ու այլ բազմաթիվ լրատվամիջոցներ։ Առաջիններից գրքին անդրադարձավ Psychologies-ին՝ ընդգծելով. «Մարդու հանդեպ սիրո հրաշալի, խորաթափանց պատմություն»:
Ըստ գրաքննադատների, ընթերցողը, կարծես, խորասուզվում է բանահյուսական մոտիվներով, իմաստությամբ և հումորով լի հայկական ավանդական գյուղաքաղաքի մթնոլորտ: Ըստ metronews.ru կայքի, սա հետխորհրդային շրջանի առավել աչքի ընկնող հեղինակներից մեկի հետ ծանոթանալու հրաշալի առիթ է. «Նա ողբերգականը հեշտորեն ու ներդաշնակորեն համադրում է կոմիկականի հետ: «Սիմոն» վեպում ամեն ինչ շատ հարազատ է՝ հայկական գավառի կոլորիտը, սովորական մարդկանց՝ անտաղտուկ և հարուստ գույներով նկարագրված ճակատագրերը, վայելելու արժանի կենդանի, հարուստ լեզուն, ժողովրդի իմաստությամբ լի հեգնական դրվագները... Նարինե Աբգարյանին հատկանշական մի կարևոր բան ևս. նա թեթևությամբ և գրեթե աննկատ փոխում է տրամադրությունները և առանց գույները խտացնելու ստիպում կարեկցել»:
Լրատվամիջոցները սկսեցին գրել, որ սա ժանրերի միքս է: Կանանց կյանքն է՝ հասունացման, կայացման, գայթակղության ճանապարհին: portal-kultura.ru –ն էլ գրեց, որ Նարինե Աբգարյանի սարկազմն ու հեգնանքը հետզհետե կորցնում են իրենց խտությունը և տեղը զիջում մասնավոր կյանքի հուզական ընթացքին. «Ահա սևագորշ աղվեսի մորթով մուշտակ հագած որբևայրի Սիլվան դառնում է փոքրիկ Սիլվա, որն ապրում է Պարտեզյան փողոցում, ոտնաթաթերի վրա կանգնած՝ տատիկի համար հավաքում է քաղցրահյութ, դեղնավուն տանձերը, և ջանում չվնասել դրանց նուրբ ծաղկաթերթերը։ Հետո վերածվում է դպրոցը ոսկե մեդալով ավարտած և կանացի գեղեցիկ մարմինը տձև պիջակներով թաքցնող երիտասարդ Սիլվայի... Գիրքը վերնագրված է «Սիմոն», սակայն կանանց մասին է։ Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպ է՝ կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին»:
Կարդացեք նաև
- Ինչու Նարինե Աբգարյանը պատմվածքը վերածեց վեպի, Սիմոնին՝ գլխավոր հերոսի ու նրա մասին գրեց պատերազմի ժամանակ (տեսանյութ)
- Բացառիկ հարցազրույց Նարինե Աբգարյանի հետ. Ինչու հենց «Սիմոնը» դարձավ մեր ժամանակների իր հերոսը (տեսանյութ)
- Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը (թրեյլեր)
- [Newmag Summer Fest-2021] Ուշագրավ մանրամասներ «Սիմոն» գրքի շնորհանդեսից (տեսանյութ, լուսանկարներ)
Գրաքննադատների գնահատմամբ Նարինե Աբգարյանը «Սիմոն» վեպում կարողացել է վեպում սահուն վերափոխել տրամադրությունները. հումորից հետո լրջանալ, ողբերգականից անցնել անթերի լիրիզմի: