BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու Նարինե Աբգարյանը պատմվածքը վերածեց վեպի, Սիմ

Ինչու Նարինե Աբգարյանը պատմվածքը վերածեց վեպի, Սիմոնին՝ գլխավոր հերոսի ու նրա մասին գրեց պատերազմի ժամանակ (տեսանյութ)

newmag-y-n

2021-ի հուլիսին Newmag-ը ներկայացրեց Նարինե Աբգարյանի  «Սիմոնը»: Սա հայ-ռուսական Օրակուլ մատենաշարում գրողի արդեն 2-րդ գործն է: Ի սկզբանե Նարինե Աբգարյանը Սիմոնի թաղման մասին գրել էր պատմվածք էր։ Հետո դարձավ վեպ: Այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում

Սիմոնը դագաղում՝ անլար ականջակալով: Հայկական փոքրիկ քաղաքում մահանում է քարտաշ Սիմոնը: Նա հարգելի և սիրելի հարևան էր, հայտնի իր անթիվ ու անհամար սիրային արկածներով: Եվ ահա, մի հարկի տակ հավաքվում են Սիմոնի բոլոր նախկինները՝ վերջին հրաժեշտը տալու: Եվ այստեղ էլ սկսվում է պատմությունը. հերոսներից բոլորը ինչ-որ մի թելով կապված են գրքի գլխավոր հերոսին՝ Սիմոնին:

«Սիմոն» գրքում Նարինե Աբգարյանը ներկայացնում է մի աշխարհ, որտեղ հերոսների ճակատագրերը իդեալականից շատ հեռու են: Հերոսներին չի քննադատում, գնահատական չի տալիս նրանց արարքներին՝ դա թողնելով ընթերցողին: Մարդկային ճակատագրերի հորձանուտ Նարինե Աբգարյանի գրքում՝ համեմված սիրային արկածներով: Ով է Սիմոնը, ովքեր են Սիլվան, Էլիզան, Սոֆիան, Սուսանանն և բոլոր այն կանայք, ովքեր հիշատակվում են գրքում:

«Սիմոնը» պատմություն է մեծ քաղաքից հեռու ապրող պարզ մարդկանց վարք ու բարքի, կանանց կյանքի ու մտածմունքների մասին:

Նարինե Աբգարյանը միայն իրեն հատուկ նրբանկատությամբ ու գրական հմտությամբ սովորական կնամոլին վերածում է վեպի գլխավոր հերոսի: Նրա շիրիմի շուրջ նախկին սիրուհիները գինի են խմում, պատմում ու վերհիշում իրենց կյանքը՝ հյուսելով տրագիկ ու կոմիկական մի մեծ պատմություն՝ փոքրիկ քաղաքի բնակիչների մասին: «Սիմոնը» պատմություն է մեծ քաղաքից հեռու ապրող պարզ մարդկանց վարք ու բարքի, կանանց կյանքի ու մտածմունքների մասին:

Հեղինակը նկարագրում է գյուղական համայնքը, որտեղ աղջիկ փախցնելը դեռ սովորական բան է, հարսին դեռ կարելի է դարձնել տան ծառա ու պետք եղած ժամանակ էլ խլել երեխային, կարելի է երիտասարդին ստիպել, որ ամուսնանա ծնողների ընտրած աղջկա հետ, հետո էլ աչք փակել որդու դավաճանության վրա, բայց հարսին դարձնել անառակ: Այստեղ անմեղ հերոսներ չկան, բոլորը մեղքի իրենց բաժինն ունեն:

Կարդացեք նաև

Հանգուցյալն է գլխավոր հերոսը, որի վերջին հրաժեշտը տալու շնորհիվ բացահայտվում են փոքրիկ քաղաքի մութ պատմությունները: Ինչպես հեղինակի մյուս վեպերում, այս պատմությունը փոքր քաղաքի մասին է, որի փողոցներն ընթերցողի համար կենդանանում են հերոսների պատմություններով: Հեղինակն այս անգամ էլ ապացուցում է, որ փոքր քաղաքում յուրաքանչյուր պատմություն ու յուրաքանչյուրը կապված են մեկը մյուսի հետ:
 

Տարածել