ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Ն

Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

Հունիսի 16-ին Երազ այգում Newmag Summer Fest 2021-ին տեղի կունենա Նարինե Աբգարյանի նոր ստեղծագործության շնորհանդեսը: 2020-ի դեկտեմբերին գրողն ընթերցողներին ներկայացրեց «Սիմոն» վեպը ռուսերեն: Այժմ այն արդեն հասանելի է նաև հայերեն։ «Սիմոն» գրքին շնորհանդեսը

Ինչպես իր բոլոր գործերում, «Սիմոն» վեպում ևս ամեն ինչ շատ հարազատ է՝ հայկական գավառի կոլորիտը, սովորական մարդկանց՝ անտաղտուկ և հարուստ գույներով նկարագրված ճակատագրերը, վայելելու արժանի կենդանի, հարուստ լեզուն, ժողովրդի իմաստությամբ լի հեգնական դրվագները: Պատումը ներքաշում է մարդկային ճակատագրերի այնպիսի հորձանուտ, որ որևիցե մեկին մեղադրելն անհնար է դառնում: Նույնիսկ Սիմոնին: 

Սիմոնը Բերդում ապրող որմնադիր է, որ վեպի ամենասկզբում մահանում է։ Նա երկար կյանք է ապրել, վայելել շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ: Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը:

Գիրքը վերնագրվածէ «Սիմոն», սակայն կանանց մասին է։ Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպ է՝ կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին:

Ու ամեն ինչ ինչպես ֆիլմում՝ դրամա, հումոր ու հարազատ տեսարաններ: Թվում է՝ Սիմոնի կանայք մեկը մյուսից տարբեր է, բայց ոչ. շուտով պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ բան է միավորում, քան ուղղակի նույն տղամարդուն սիրելը, և որ յուրաքանչյուրի համար Սիմոնի հետ հանդիպումը բախտորոշ է եղել:

Գիրքը վերնագրվածէ «Սիմոն», սակայն կանանց մասին է։ Շատ անձնական, հոգեբանական մեծ ճշգրտությամբ նկարագրված պատմություններով սիրավեպ է՝ կանանց հասունացման, կայացման, գայթակղությունների և փրկության մասին: Գրողն այնքան գունեղ է ներկայացնում, որ պատմությունը կարող է ընթերցողներին ծանոթ իրականության մասին հիշեցնել:Ռուսերենից գիրքը թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագիրը Մարգարիտա Սարգսյանն է, այս գործում ևս նկարազարդումները շատ են, որի հեղինակը կրկին Նարինե Աբգարյանի քույրն է՝ Սոնա Աբգարյանը:

«Սիմոն» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Newmag Summer Fest 2021-ի ընթացքում, ժամը 15.00-ին։ Առաջին 50 օրինակները կարող եք ձեռք բերել հուլիսի 16-ին հենց Երազ այգու  Newmag-ի վաճառքի տաղավարից՝ զեղչով ու սուրճի կուպոնով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-1. «Սիմոն» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Newmag Summer Fest 2021-ի ընթացքում, ժամը 15.00-ին։ Մասնակցելու և գրանցվելու համար կարող եք գրանցվել մեր Facebook իրադարձությանն՝ այստեղ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- 2.  Գիրքը գրախանութներում կհայտնվի միայն հուլիսի 20-ին։ Առաջին 50 օրինակները կարող եք ձեռք բերել հուլիսի 16-ին հենց Երազ այգու Newmag-ի վաճառքի տաղավարից՝ զեղչով ու սուրճի կուպոնով:

Տարածել