Սերը ցանկացած հարցի պատասխանն է. դասեր իմաստուն մարդուց

June 20, 2016

Մենք բոլորս ցանկանում ենք լինել ինքնավստահ, կայացած ու իմաստուն՝ մոռանալով այն հանգամանքը, որ իմաստությունը գալիս է տարիների ու փորձի հետ: Հենց այդ փորձառությունը ձեռք բերելու համար հարկավոր է անցնել շատ բաների միջով: Հենց դրա համար է, որ մեծերի խորհուրդները շատ կարևոր են: Այն կյանքի դասերը, որ նրանք կարող են տալ, ամենակարևորներից է:



Կյանքն այն է՝ ինչ ունենք հիմա. դասեր իմաստուն մարդուց (Մաս 1) 






  1. Դուք չեք կարողանում կառավարել մյուսներին. մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ շրջապատող մարդիկ իրենց պահեն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Ցավոք, իրականությունը այնպիսին է, որ մենք չենք կարողանում կառավարել մյուսներին ու փոխել նրանց: Հարգեք դիմացինի յուրօրինակությունն ու անկախությունը:

  2. Ձեր մարմինը յուրահատուկ տաճար է.  մենք բոլորս ունենք այնպիսի հատված կամ թերություն, որը տանել չենք կարողանում, երբ տեսնում ենք մեր մարմինի վրա: Բայց պետք է հասկանալ, որ մեր մամինը միակ բանն է, որ պատկանում է մեզ: Հարկավոր է հարգանքով վերաբերվել մարմնին ու հոգ տանել դրա մասին:

  3. Հուզականությունը ունի բուժելու հատկություն. երբ դուք հուզվում եք, չեք էլ կարող պատկերացնել, որ այն օգտակար է սրտի համար: Այն կարգավորում է սրտի աշխատանքը, ազատում է ձեզ սթրեսից:

  4. Դուք գլուխ կհանեք.  կարևոր չէ` ինչ իրավիճակում եք հայտնվել կամ ինչ իրավիճակ է տիրում ձեր գլխում: Իրականությունը այնպիսին է, որ դուք կարող եք ցանկացած իրավիճակում էլ լուծում գտնեք: Դուք բավականին ուժեղ եք ու իմաստուն, քան կարծում եք:

  5. Շնորհակալության զգացումը մարդուն դարձնում է երջանիկ.  միայն այն միտքը, որ դուք շնորհակալ եք այն բոլոր բարիքների համար, որ ունեք, դա արդեն երջանկացնող է:

  6. Լսեք ինտուիցիային. ձեր մտավախությունները շատ կարևոր են, եթե դրանք միայն կապ ունեն ինտուիցայի հետ: Ինտուիցիան ստուգում է ձեր կյանքի փորձը , որպեսզի գտնի այն հարցերի պատասխանները, որոնցով մտահոգված եք: Երբեմն ինտուիցիան գործում է պատահականության սկզբունքով, ուստի դուք պետք է պատրստ լինեք և ընդունեք այն:

  7.  Առաջնային ուշադրություն դարձրեք ձեզ. մի եղեք ինքնասիրահարված, բայց հիշեք, որ ամենակարևոր բանը այս կյանքում դա մարդն է, հենց դուք:

  8. Անկեղծությունը պետք է լինի ինքնաբուխ. եղեք անկեղծ ինքներդ ձեր հետ: Ինքնախաբեությունը թուլացնում է ձեր կյանքի որակները:

  9. Կուռք ունենալը ձանձրալի է. իդիալականության հետևից վազելը կյանքը դարձնում է ձանձրալի ու անիմաստ: Ինչ-որ մեկին կրկնորինակելու ցանկությունը մեզ ստիպում է անտեսել մեր բոլոր առավելությունները, առաջացնում է ֆոբիաններ ու տարատեսակ վախեր: Հենց մեր առանձնահատկություններն են մեզ դարձնում առանձնահատուկ:

  10. Գործեք, որպեսզի կարողանաք գտնել կյանքի իմաստը. կյանքի բարիքները երբեք չեն գա հենց այնպես: Պետք է օգնել նրան այդ հարցում:

  11. Մանրուքները նույնպես կարևոր են. մենք բոլորս ցանկանում ենք հասնել մեծ հաջողությունների ու հաղթեն բոլոր հնարավոր դժվարությունները: Սակայն մենք մոռանում ենք, որ այդ հաղթանակներին ու հաջողություններին հասնելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել մանրուքներին: Պետք է ամեն ինչի հասնել փոքրիկ քայլերի միջոցով:

  12. Միշտ սովորեք. եթե դուք մտածում եք, որ գիտեք նույնիսկ 1% այն ամենի մասին, ինչ գոյություն ունի, ուրեմն դուք երբեք այդքան խաբված չեք եղել: Սովորեք ամեն օր, փորձեք պարզել ինչ որ նոր բան: Կրթությունը մեր ուղեղը պահում է հավասարակշրության մեջ, նույնիսկ մեծ տարիքում:

  13. Ծերություն. այն, ինչից փախչելն անհնար է. մեր մարմինը ծերանում է և մենք չենք կարող կանգնեցնել այդ ընթացքը: Լավագույն տարբերակը ծերությունը ուշացնելու համար կյանքը վայելելն է:

  14. Ամուսնությւոնը փոխում է մարդկանց. երբ ամուսնությունից հետոշ մարդիկ փոխվում են: Մի մոռացեք այդ մասին:

  15. Անհանգստությունը անմտություն է. ձեզ պետք է անհանգստանալ միայն այն ժամանակ, երբ այն կարող է բերի ինչ-որ խնդրի լուծման: Բայց անհանգստության ֆոնը ստեղծված է այնպես, որ դրա կարիքը երբեք չի լինի: Անհանգստությունը անջատում է ձեր ուղեղը ու դուք հնարավորորություն չունեք կարևոր որոշումներ անելու: Այդ իսկ պատճառով հարկավոր է կառավարել զգացմունքներն ու հույզերը:

  16. Բուժեք ձեր վերքերը. թույլ մի տվեք անցյալի վերքերը վնաս հասցնեն ձեզ: Պետք էլ չէ, որպեսզի ձևացնեք, թե դրանք ոչ մի հետք չեն թողել: Փնտրեք ընկերակցություն հարազատ մարդկանց կողքին, որոնք զբաղվում են էմոցիոնալ ֆոնը բուժելով:

  17. Համեստությունը լավագույն տարբերակն է. կյանքը լի է դժվարություններով, պարտականություններով ու պարտավորություններով, որոնք այն դարձնում են ավելի ծանր ու դժվար: Հասարակ կյանքը տալիս է միայն ուրախություն:

  18. Կատարեք ձեր աշխատանքը գերազանցիկի պես. եթե դուք ցանկանում եք ինչ-որ բանի հասնել կյանքում, պետք է լավ աշխատել: Իհարկե կան բացառություններ: Ամեն դեպքում հարկավոր է հույսը դնել ինքդ քո վրա վրա:

  19. Երբեք ուշ չէ.  ուշ է, դա միայն արտահայտություն է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում ոչ մի բան անել: Պետք է հասնել ցանկացած բանի նույնիսկ կյանքի գնով:

  20. Գործելը բուժում է ձանձրույթը. մարդկությունը դա գործողություն է, դեղ է անհանգստության դեմ: Դադարեք մտածել, արեք ինչ-որ բան, որից հաճույք կստանաք ոչ միայն դուք:

  21. Արեք այն, ինչ ցանկանում եք. եղեք պրակտիկ: Մի սպասեք, երբ կյանքը կտա ձեզ հնարավորություն: Գործեք հիմա:

  22. Ազատվեք նախապաշարումներից. կախված մի եղեք հասարակության կարիքից կամ պնդումներից: Եղեք բաց ցանկացած հնարավորության համար:Դուք կտեսնեք ու հաճելի կզարմանաք, թե ինչքան լավ ու հաճելի հնարավորություններ է տալիս կյանքը:

  23. Բառը նշանակություն ունի. խոսելուց առաջ միշտ մտածեք: Երբեք բառը մի օգտագործեք մարդկանց վիրավորելու համար: Երբ դուք անեք դա հետդարձի ճանապարհ այլևս չի լինի:

  24. Ապրեք այսօրով. երբ կլրանա ձեր 90 ամյակը, այլևս օր չի մնա ապրելու, այնպես որ ապրեք հենց հիմա, հենց այս պահը:

  25. Սերը պատասխան է ցանկացած հարցի. Սերը այն է, ինչի համար մենք այստեղ ենք: Սերը երկիրը շարժող ամենակարևոր ուժն է: Զարգացնելով այն, դուք զարգացնում եք կյանքի ընթացքը: