Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

March 4, 2016

ԿԻՆՈ



































ՍԻՆԵՄԱ  ՍԹԱՐԴԵԴՓՈՒԼ / DEADPOOL
Ուեյդ Ուիլսոնը վարձու զինվոր է: Լինելով զինված ուժերի «Իքս Զենք» ծրագրի մասնակից ձեռք է բերում անհավանական ուժ, որը տալիս է արագաշարժության, ճարպկության և առողջացման հնարավորություն: Սակայն Ուեյդ Ուիլսոնի բջջային կառուցվածքը անընդհատ փոխվում է: Նա ցանկանում է միայն մի բան, սոցիալական աղբահորում ալիքի վրա մնալ: 
Շաբաթ
ՍԻՆԵՄԱ  ՍԹԱՐՔՈՒՆԳ  ՖՈՒ  ՊԱՆԴԱ   3

Միավորվելով իր կորած հոր հետ, Պոն ուղևորվում է պանդաների գաղտնի դրախտ, որտեղ նրան սպասում են նրա ուրախ ցեղակիցները: Սակայն շուտով չարագործ Կայը սկսում է  ոչնչացնել Չինաստանի բոլոր քունգ ֆուի վարպետներին: Չարագործի ծրագիրը խափանելու համար,  նա պետք է մարտական արվեստ սովորեցնի գյուղի բնակիչներին` ուրախ և թափթփված եղբայրակիցներին, և դրանով նրանց վերածի քունգ ֆու պանդաների զորքի:
 
Կիրակի
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԿԵՆԴԱՆԱՊՈԼԻՍ
Բարի գալուստ Կենդանապոլիս. ժամանակակից քաղաք, որտեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ: Կենդանապոլիսը բաժանված է տարբեր շրջանների: Այստեղ կա  էլիտար թաղամաս «Սահարայի Հրապարակ», անհյուրընկալ «Տունդրաթաունը»:Այս քաղաքում հայտնվում է նոր ոստիկանության` կենսուրախ նապաստակ Ջուդի Հոփսը: Նա աշխատանքի առաջին օրվանից հասկանում է, որ դժվար է լինել փոքրիկ և փամփլիկ մեծ և ուժեղ ոստիկանների կողքին:
Շաբաթ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԴՌԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ

Որդու մահը սգացող մայրը գտնում է մի ծիսակարգ, որը թույլ է տալիս նրան հրաժեշտ տալ իր մահացած երեխային և բացում է մահացածների և կենդանիների աշխարհների միջև վարագույրը: Չարի ուժերը հարձակվում են նրա դստեր վրա, ում ինքը պետք է պաշտպանի:
Կիրակի
 
ԿԻՆՈ ՊԱՐԿ
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Ժամանակին խաղաղ և բարգավաճող եգիպտական արքայությունը հայտնվում է քաոսի մեջ. մթության անխնա աստված Սեթը սպանում է իր եղբորը` Օսիրիսին և գրավում է գահը: Նրան մարտահրավեր է նետում հասարակ մահկանացուն` հնարամիտ երիտասարդ գողը: Որպեսզի կենդանացնի իր սիրելիին, նա պետք է ստանա հզոր և վրեժխնդիր աստված Գորայի աջակցությունը: Միայն փարձությունները անցնելով և ամենաթանկը զոհաբերելով` նրանք կկարողանան դիմակայել Սեթին և իր հետևորդներին:
 
Շաբաթ
ԿԻՆՈ ՊԱՐԿՓԱԽԻՐ ԿԱՄ ԱՄՈՒՍՆԱՑԻՐ
Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»): Այն նախագծել և պատրաստել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հայրը: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր է: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենա է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը: Նա փախչում է սեփական հարսանիքից… Արկածային իրավիճակներ, լարված սյուժե, անկրկնելի հումոր և անսահման ռոմանտիկ խաղ:
Կիրակի

ԹԱՏՐՈՆ





















Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎ. ԵՐևԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


Վերջին ծաղրածուն
 
Շաբաթ
Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԱստվածների նման / Как боги /
 
Շաբաթ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
Սկոտչ & Վիսկի
 
Շաբաթ

ՀԱՄԵՐԳ / ՇՈՈՒ















Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ ԵՎ ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ
Շոուի մի բաժնում նոր ծրագրով ելույթ կունենա Դիմա Բիլանը: Պրոդյուսեր Արի Զաքարյանի՝  հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծած «Սառույցի արքաները» ներկայացումը աննախադեպ շոու է՝՝Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ:  Ծրագրում ընդգրկված են Դիմա Բիլանի ելույթը և կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի պարային ամենավառ կատարումները:
ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ. ՆՈՐ ՍԿԻԶԲ
Հայաստանում հայտնի ու արդեն սիրված ժողովրդական երգի մասնագետները` Հայ հանդիսատեսի համար կներկայացնեն մոռացված երգեր:
ԿԻՐԱԿԻ

 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ




















ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ԱՐՎԵՍՏԻ
ԹԱՆԳԱՐԱՆ
ԱՆԱՀԻՏ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ: ԹԱՆԳԱՐԱՆԻ  ՖՈՆԴԵՐԻՑ
Թանգարանի այցելուներին, կներկայացվեն, ներկայումս՝ Մոնրեալում (Կանադա) բնակվող, Անահիտ Աբրահամյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը նվիրվում է թանգարանի հիմնադիր՝ Հենրիկ Իգիթյանի հիշատակին, և այս տարի կանցկացվի Ֆրանկոֆոնիայի ամենամյա ծրագրի շրջանակներում:
 
Շաբաթ-Կիրակի
ՀՈՎՀ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
ՆԵԼԼԻ  ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԿՈԼԱԺՆԵՐ Հեղինակի
14-րդ անհատական ցուցահանդեսը նվիրված է գարնան զարթոնքին և Կանանց միջազգային օրվան: Այս անգամ հեղինակը ներկայացնում է 38 կոլաժ: Կոլաժներ ստեղծելուց բացի` Նելլի Գևորգյանը սիրում է աքրոստիկոսներ գրել:
Ցուցահանդեսի բացման արարողությունը կուղեկցվի հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ:
Շաբաթ-Կիրակի
ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ«ԾԱՌԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ՔԵԹՐԻՆ ՔՈՒՔ
«Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Լուսանկարչուհիի Քեթրին Քուքը գտել է իր նախագծի հիմնաքարը Թուրքիայի Աղաչլը գյուղում։ Այնտեղ քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական ավանդույթը` նույնությամբ մշակելով և օգտագործելով տեղի թթենիների շերամը։ Քեթրին Քուքի արած մետաքսի բոժոժների լուսանկարները ներկայանում են որպես բանաստեղծական պատկերներ` խորհրդանշելով ժառանգականությունն ու վերածնունդը։
Շաբաթ-Կիրակի