10 պատերազմներ, որ կարող են սկսվել Իսլամական պետության կործանումից հետո

September 13, 2016

Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը վերջին շրջանում կրում է պարտություն պարտության հետևից և արդեն կորցրել է իր տիրապետության տակ գտնվող տարածքների մեծ մասը Սիրիայում և Իրաքում: Իսլամիստների հակառակորդները պատրաստվում են հարձակման նրանց գլխավոր քաղաքների` Ռաքքայի և Մոսուլի վրա: ԻՊ-ի հետ պատերազմողների մեջ տարաձայնություններն այնքան շատ են, որ կարող են հանգեցնել նոր կոնֆլիկտների և պատերազմենրի (առաջին ծիծեռնակներն արդեն կան):
The Washington Post-ի խմբագրակազմը նշել է 10 հնարավոր պատերազմների մասին, որոնք կլինեն ԻՊ-ի կործանումից հետո:


  1. Սիրիական քրդերն ընդդեմ սիրիական արաբների: Ինչպես գրում է Սլայը, այդ կոնֆլիտկը փաստացի սկսվել է արդեն: Օգոստոսի վերջին Թուրքիան և նրա համախոհ սիրիական վարձկանները թուրքական սահմանին մոտ գտնվող տարածքների ազատագրման գործողություն սկսեցին: Այդ տարածնքերը ԻՊ-ի տիրապետության տակ էին: Կար մեկ այլ թիրախ ևս` սիրիական քրդերը, որոնց ներկայությունն ու դոմինանտությունը թուրքական սահմանին, անհանգստացնում է Էրդողանին: ԱՄՆ-ը օգնում է երկու կողմերին էլ և կոչ է անում վերջ տալ բախումներին:



  1. Թուրքիան ընդդեմ Սիրիայի քրդերի: Թուրքական բանակի գործողություններն առայժմ սահմանափակված են թե տարածքով, և թե արաբական բնակչությամբ: Սա չի նշանակում, սակայն, որ պետք է բացառել Թուրքիայի մուտքը քրդերի տիրապետության տակ գտնվող տարածք:  Թուրքական սահմանին գրեթե անկախ քրդական պետության ստեղծումը լուրջ սպառնալիք է Անկարայի համար:



  1. Սիրիական կառավարությունն ընդդեմ քրդերի: Մինչև վերջերս քրդերն ու սիրիական կառավարությունը գործում էին որպես դաշնակիցներ: Նախագահ Բաշար Ասադը մեկ անգամ չէ ընդգծել, որ զինում է քրդերին: Ինչպես նշում է Լիզա Սլայը, վիճակը սրվեց 2016-ի գարնանը, երբ հայտարարվեց Սիրիայի Քուրդիստանի ինքնավարության մասին: Կողմերի միջև արդեն իսկ մի քանի զինված բախումներ են տեղի ունեցել:



  1. ԱՄՆ ընդդեմ Սիրիայի: Սլայը նշում է, որ պատերազմը ԱՄՆ-ի և Սիրիայի միջև ամենաքիչ հավանականն է: «Այս պատերազմը կարող էր սկսվել արդեն բազում անգամներ այն բանից հետո, երբ Օբաման Ասադին տապալելու կոչ արեց: Այն, որ դա տեղի չունեցավ, ցույց է տալիս, որ կողմերը խուսափում են կոնֆլիկտից»,- գրում է Սլայը: Առավել ևս, որ կողմերը կարող ենք բախվել, ասենք ԻՊ-ի մայրաքաղաքի գրավման ժամանական, կամ բոլոր այն դեպքերում, երբ նրանք հակառակ կողմերից հարձակվում են զինյալների վրա: Դա քաոս կստեղծի: Բացի այդ, ԱՄՆ-ը կործանիչներ հանեց օդ, որպեսզի պաշտպանի քրդերին ռմբակոծումից:



  1. Թուրքիան ընդդեմ Սիրիայի: Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողություններն առայժմ սահմանափակվում են ԻՊ-ի և քրդերի դեմ պայքարելով: Բացի այդ Թուրքիան արդեն լավացնում է իր հարաբերությունները Սիրիայի հիմնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ: Այս ամենով հանդերձ, Թուրքիայի` ԻՊ-ի դեմ հաջողության դեպքում, երկու երկրների բանակները կարող են հանդիպել Հալեպի շրջանում:



  1. Իրաքյան քրդերն ընդդեմ Իրաքի կառավարության: ԻՊ-ին դիմակայելու ընթացքում, իրաքյան քրդերը մեծապես ավելացրին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները: Ընդ որում, դրանք բոլորն էլ ժամանակին պատկանել են Իրաքի կառավարությանը: Իսլամիստների կործանման դեպքում Բաղդադն այդ հողերը հետ կպահանջի: Քրդերը, սակայն, արդեն հայտարարել են, որ հետ չեն տա այն հողը, որի համար արյուն են թափել:



  1. Իրաքյան քրդերն ընդդեմ շիաների: Շիաական զինված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Իրանից, ԻՊ-ի տարածքների վրա հարձակվում են հարավից, քրդերը` հյուսիսից: Գրաված տարածքներում արդեն գրանցվել են մի քանի դեպքեր, երբ երկու կողմերի միջև բախումներ են եղել:



  1. Քրդերն ընդդեմ քրդերի: Զարգացման ամենաբարդ սցենարիներից մեկն է, սակայն ոչ բնավ անհավանականը: Քաղաքացիական պատերազմ Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկ անգամ եղել է `1990-ականներին,Դեմոկրատական կուսակցության և Հայրենասիրական խորհրդի կողմնակիցների միջև: Նրանցից առաջինը քրդերի երդվյալ թշնամիներն էին, որոնք ղեկավարում էին Սիրիայի հյուսիսը: Մյուսները` սիրիական քրդերի դաշնակիցներն էին, որոնց շարքերում նույնպես միասնականություն չկար: Քրդական խմբավորումների (որոնց աջակցում է ԱՄՆ) միջև բախումները հնարավոր են կամ Իրաքում, կամ Սիրիայում, կամ էլ ` երկուսը միաժամանակ:



  1. Սուննի արաբներն ընդդդեմ շիաների` քրդերի: Սուննիական շատ բնկավայրեր ԻՊ-ի տիրապետությունից ազատագրվել են հենց շիաական և քրդական զորամիավորումների աջակցությամբ: Տարածքների ազատագրումից հետո լուրեր էին ստացվում շիաների ոտնձգությունների մասին սուննի բնակչության նկատմամբ` այդ թվում մասսայական բնույթ կրող բռնաբարություններ: Սա կարող է սուննիական նոր ապստամբության պատճառ դառնալ:



  1. Իսլամական Պետության մնացորդներն ընդդեմ բոլորի: ԻՊ-ի զինյալներն այժմ վերահսկում են Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասը, այդ թվում Մոսուլը և Ռաքքան: Վերը նշված սցենարի որևէ մեկի իրականացման դեպքում, ԻՊ-ը նորից կսկսի մեծացնել իր ազդեցության գոտին: Բայց, նույնիսկ, ամբողջական քայքայումից հետո էլ, նման բախումների և կոնֆլիկտների առաջացումը կբերի կատարյալ քաոսի, ինչն էլ ժամանակին օգնեց Իսլամական պետության կայացմանը: