Փրկարար գեղեցկուհիները. ԱԻՆ-ի աշխատակցուհիների մեկ օրը ֆոտոշարքով

September 6, 2016

Խորհրդային տարիներին Հայաստանում փրկարարներ չկային, որովհետև առանձնապես կարիքը չէր զգացվում: Դա տևեց մինչև Սպիտակի աղետալի երկրաշարժը: ՀԵնց այդ ժամանակվանից սկսած ձևավորվեցին առաջիօն կամավորական փրկարարական ջոկատները:
Փրկարարները հիմնականում տղամարդիկ էին, իսկ խմբերում ընդգրկված կանայք` հիմնականում բուժաշխատողներ: 25 տարիների ընթացքում քայլ առ քայլ ձևավորվեց Արտակարգ Իրավիճակների նախարարությունը: Այժմ Դավիթաշենում ստեղծվել է «արտակարգ քաղաք», որտեղ տեղակայված են նախարարության բոլոր ստորաբաժանումները: Կանայք նույնպես շատ են այս քաղաքում, բայց ոչ միայն բուժաշխատողներ:
Փրկարարական գործի գրեթե բոլոր ոլորտներում ներգրավված են ԱԻՆ-ի գեղեցկուհիները: Նրանցից շատերը մարդկանց փրկում են այն դեպքում, երբ առաջին հայացքից թվում է, թե հենց իրենց է օգնություն պետք: Բայց նրանք ժպտում են շատ գեղեցիկ, լայն ժպիտով և անվասայլակին նստած փրկում մարդկանց: