BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Նորմալ Մարդիկ» վեպի հեղինակը` Նոր հազարամյակի ձայ

«Նորմալ Մարդիկ» վեպի հեղինակը` Նոր հազարամյակի ձայնն ու ինստագրամի սերնդի Սելինջերը (տեսանյութ)

newmag-y-n

Ըստ The New Yorker-ի, իռլանդացի գրող Սալի Ռունին դարձել է նոր հազարամյակի առաջին սերնդի առաջին մեծ վիպագիրը։ Նրա կերտած կերպարների շփումները երկխոսությունների լավագույն օրինակ են: «Նորմալ մարդիկ» գործում քաղաքական հայացքներով մարքսիստ Սալի Ռունին ներկայաց

Սալի Ռունին նոր հազարամյակի ձայնն է, ինստագրամի սերնդի Սելինջերը և գրական աշխարհի նոր ֆենոմենը: Նրա գրքերը կարդում ու քննարկում են բոլորը: Տողերում ծանոթ ու հարազատ իրավիճակ են գտնում հաջողակ բիզնեսմենից մինչև տնային տնտեսուհի: Ընթերցողները չեն համաձայնում միայն մեկ հարցում՝ նրա գործերը թեթև կարդացվող գրքեր են, թե հանճարեղ վեպեր: Եվ գուցե առաջին անգամ՝ երկուսը մեկում: Իռլանդացի Սալլի Ռունին եկել է գրավելու գրական աշխարհը։

Գրքում, ինչպես կյանքում, ամեն ինչ իրական է։ Ըստ նրա, գիրքը բացելով՝ բացում ես նո կյանք ու նոր պատմություն, «Վեպերում կարող ես մի հակասական գաղափար վերցնել և հետո դա այնքան իրական դարձնել, որ վերջում մարդիկ ասեն՝ wow, իսկապես այդպես է: Ոչ միայն տեսականորեն, այլ նաև էմոցիոնալ մակարդակում: Մարդկանց մոտ պետք է էմոցիա առաջացնել՝ զարմացնել, հուզել, վախեցնել:»

Կարդացեք նաև

 

Առաջին վեպը Ռունին գրել է 15 տարեկանում ու միանգամից աղբը նետել: Հետո աշխատել է ռեստորանում, ուսումնասիրել է հաճախորդների բնավորությունը, նկատել այն, ինչը մյուսներն անտեսում են, մանրազննին ուսումնասիրել է մարդկային հարաբերությունները և 26 տարեկանում հրատարակել է առաջին վեպը՝ զրույցներ ընկերների հետ: Գրքի իրավունքների համար 7 հրատարակչություն է պայքարել: Մեկ տարի հետո՝ 2018-ին՝ Ռունիի «Նորմալ Մարդիկ» վեպը գերազանցեց առաջինի հաջողությունը:

Իռլանդացի գրողի վերպերում կարմիր թելով մեկ միտք է անցնում՝ անկախ հանգամանքներից ու իրավիճակից, պատրանք է մտածել, թե մարդն անկախ է. «Ես չեմ հավատում անկախ մարդու գաղափարին: Չեմ կարծում, որ որևէ մեկն անկախ է մեկ այլ մարդուց, որովհետև մենք բոլորս կյանքի տարբեր իրավիճակներում, նույնիսկ առանց գիտակցելու, կախված ենք իրարից: Մեր ինքնությունը ձևավորվում և զարգանում է մյուսների հետ մեր շփումների արդյունքում»:

Սալլի Ռունին գրական ճաշակ է ձևավորում Իռլանդիայում, Նահանգներում ու աշխարհի բոլոր անկյուններում: Գրաքննադատները հստակ բանաձև են տվել՝ եթե կարդում ես Ռունի, ուրեմն խելացի, միևնույն ժամանակ թեթև ու առաջադեմ մարդ ես:

Տարածել