BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Նորմալ մարդիկ». Տարվա վեպ, տարվա գիրք ու XXI դարի

«Նորմալ մարդիկ». Տարվա վեպ, տարվա գիրք ու XXI դարի լավագույն 100 գրքերից մեկը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի նոր գիրքը՝ «Նորմալ մարդիկը» վեպը, համաշխարհային բեսթսելլեր է, որը բրիտանական Waterstones-ը համարել է Տարվա գիրք, Costa Book Awards-ը՝ լավագույն վեպ, իսկ The Guardian-ը՝ XXI դարի լավագույն 100 գրքերից մեկը։ 2018-ի հուլիսին «Նորմալ մարդիկ» վեպը ներ

29-ամյա իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը հասցրել է դառնալ պաշտամունք նրանց շրջանում, ովքեր, ինչպես ինքը ՝ Ռունին, դեռ 30 չկան: «Նորմալ մարդիկ» վեպը «Երիտասարդ հեղինակի ստեղծագործություն» անվանակարգում ամենաշատ քննարկվող անգլալեզու գրքերից մեկն է։ 29-ամյա Սալի Ռունին իռլանդացի գրող է ու սցենարիստ, ապրում է Դուբլինում: Կարիերան սկսել է գրական ամսագրերում: Նրա առաջին՝ «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրատարակվել է 2017-ին: Մեկ տարի անց լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։ Սիրավեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունն է:

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան մենակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է: Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան ոտք է դրել նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը՝ երկչոտ ու անվճռական պատանու պես, երկրորդական դերում է:

Սա առաջին սիրավեպն է, որն ամբողջությամբ նկարագրում է նոր դարի խոչընդոտները, էթիկական համոզմունքները։ Ընթերցողն այստեղ կարող է տեսնել թարմ, շատ իրական և իրեն հարազատ խնդիրներ:

Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում: Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, և՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

Առաջին հայացքից գրքի սյուժեն թվում է պարզ ու մատչելի, սակայն ընթացքում ընթերցողը խճճվում է։ Հասունանում է մեծ սիրավեպ, ընթացքում ի հայտ են գալիս ինտրիգային դրվագներ, բանավեճեր քաղաքականության, գենդերային խնդիրների և ստեղծագործական կարիերայի վերաբերյալ:

Գործի լեզուն  լակոնիկ է,  շարադրված է դինամիկ ու պարզ նախադասություններով, մի շարք տեխնիկաներով հիշեցնում է մոդեռնիզմի դասականներին՝ նվազագույն նկարագրություններով, կուռ ու հետաքրքիր երկխոսություններով։ Շատ գրաքննադատներ Սալի Ռունիի ստեղծագործություններն անվանում են «մի սերնդի վեպ», մինչդեռ սա առաջին սիրավեպն է, որն ամբողջությամբ նկարագրում է նոր դարի խոչընդոտները, էթիկական համոզմունքները։ Ընթերցողն այստեղ կարող է տեսնել թարմ, շատ իրական և իրեն հարազատ խնդիրներ:

Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»-ը 21-րդ դարում սիրո մասին գրելու կատարյալ օրինակ է: Ռունին գրական ֆենոմեն է, որը հայտնի է նաև սոցիալական ցանցերում:

Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»-ը 21-րդ դարում սիրո մասին գրելու կատարյալ օրինակ է: Ռունին գրական ֆենոմեն է, որը հայտնի է նաև սոցիալական ցանցերում: Նրա երկրպագուների թվում է Հոլիվուդի կեսը ՝ Ռիզ Ուիզերսպունից մինչև Սառա Ջեսիկա Պարկեր և Լենա Դանհեմ: Ինչպես Սալլի Ռունին տիրեց աշխարհին ՝ հարցը հաճախ են քննարկում քննադատները։ Պատասխանը պարզ է՝ նա սիրո, ընկերության, հարաբերությունների և տարիքն առնելու մասին գրում է բոլորովին նոր ոճով, նոր խոսքով։ Ռունին դարձել է նոր հազարամյակի առաջին սերնդի առաջին մեծ վիպագիրը։

Տարածել