BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի է ունեցավ «Նորմալ մարդիկ» գրքի հեռուստաշնորհա

Տեղի է ունեցավ «Նորմալ մարդիկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ն Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում ներկայացրեց Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը: Այն սիրո մասին է՝ լի էմոցիաներով, լարված ու տպավորիչ սյուժեով: «Նորմալ մարդիկը» պարզ, բայց ոչ պարզունակ լեզվով պատում է իռլանդացի երիտասարդ

Սալի Ռունին պատմում է պրովինցիալ քաղաքում ապրող պատանիների սիրո մասին:  Քոնելն ու Մարիաննան համադասարանցի են, նուրբ զգացմունքներ են տածում միմյանց հանդեպ, բայց մյուսներից գաղտնի են պահում իրենց սիրավեպը: Գործը հայերեն թարգմանել է Աստղիկ Սարգսյանը. «Ռունիի հասունութունը երկաթ-բետոնի ռոմանտիզացիան է: Ինչպես կարող է սերը ռոմանտիկ լինել sms հաղորդագրությունների միջոցով: Հույզերը խլացված են, արտահայտվում է զուսպ, առանց ճոռոմաբանության»:

«Նորմալ մարդիկը» 18 տարեկանից բարձր ընթերցողի համար  է: Բաց տեսարանները վեպում նկարագրված են գրեթե կինոլեզվով: Դեռահասների հոգում տիրող դատարկությունն այս վեպում լցվում է սիրով:  Գրքի հեղինակը համարում է, որ այն պարզապես սիրավեպ չէ, այլ այնպիսի բարդ հարաբերությունների մասին է, որոնք փոխում են մարդկանց. «Պարտադիր չէ նորմալ լինեն: Գրքում երկուսն էլ նորմալի մասին տարբեր պատկերացումներ ունեն»,-նկատում է թարգմանիչը։

 

Հանճարեղ, թեթև կարդացվող գիրք, որի հեղինակին գրաքննադատներն արդեն կոչել են Ինստագրամի սերնդի Սելինջեր: Առաջին վեպը Սալին գրել է  15 տարեկանում, պատռել այն, դեն նետել, իսկ 26 տարեկանում հրատարակել առաջին գիրքը: «Նորմալ մարդիկ» լույս է տեսել  2018-ին ու միանգամից դարձել  տարվա իռալնդական վեպ: Ըստ հայերեն հրատարակության խմբագիր Հասմիկ Սիմոնյանի, այս գիրքը պարտադիր է, որ կարդան 18-ից բարձր ընթերցողները. «Սիրային հարաբերություններ են, թվում է՝  դասական քաղցր պատմություն է՝ դառը ավարտով: Բայց այդպես  չի, անընդհատ ապտակ  է հասցնում գրողը, շոկահարվում ես: Անընդհատ սեքս կա, բայց հարաբերություններում ուրիշ շերտեր ևս կան»:

Սա Ռոմեո և Ջուլիետը չէ` նկատում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Այս վեպը կարելի է համարել մեր ժամանակների սիրո պատմություն, որտեղ հեղինակը լաբորանտի մանրակրկիտությամբ ուսումնասիրում է հերոսների հոգին ու ներաշխարհը. «Սա ուսումնական ձեռնարկ չէ, խոշորացույցով հեղինակը նայում է երիտասարդների հոգու մեջ: Սիրո քիմիան արտահայտվում է հոգեբանական խնդիրներով»:

  

Առաջին հայացքից երիտասարդների՝ մի քանի տարի ձգվող, ընդհատումներով, բուռն զգացմունքներով ու մարմնական սիրո բաց տեսարաններով պատմությունը գրքի վերիֆիկանտ Տաթևիկ Բաղդասարյանը նկարագրում է որպես թարմ զգայարաններով աշխարհն ընկալող վեպ. «Առաջին հայացքից դպրոցականների սիրո պատմութուն է, որը չի ավարտվում ավարտական երեկոյով: Գլխավոր հերոսները բաժանվում են, նորից միանում: Պարբերաբար սեքսով են զբաղվում: Նաև կան շոկային տեսարաններ: Ես այս գործում տեսնում էի երիտասարդությունը, մարդիկ , որոնք սկսել են ընկալել աշխարհը, որի զգայարանները թարմ են, գույները՝ վառ»:

Կարդացեք նաև

Newmag-ի հրատարակած «Նորմալ մարդիկ»  վեպը դասվել է տասնամյակի լավագույն վեպերի ու 100 լավագույն սիրավեպերի շարքում: Հեղինակը 30-ը չբոլորած Սալի Ռունին է, ով ճանաչվել է հազարամյակի սերնդի լավագույն գրողներից մեկը:

Տարածել