BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հասմիկ Սիմոնյան. Ինչո՞ւ կարդալ Սալի Ռունիի «Նորմալ

Հասմիկ Սիմոնյան. Ինչո՞ւ կարդալ Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

«Նորմալ մարդիկ» վեպը «Երիտասարդ հեղինակի ստեղծագործություն» անվանակարգում ամենաշատ քննարկվող անգլալեզու գրքերից մեկն է: Սալի Ռունիի գործը 21-րդ դարում սիրո մասին գրելու կատարյալ օրինակ է: 29-ամյա իռլանդացի գրողը գրական ֆենոմեն է, նա դարձել է նոր հազարամյա

Եթե լավ գիրք եք փնտրում, ապա շնորհավորում եմ, Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը արդեն ունենք հայերեն: Եթե երեկոյան նայելիք եք ուզում, ապա նույն վեպի էկրանավորումը ևս հասանելի է, սերիալ, որ չեք հասցնի ֆիքսել՝ ոնց հասաք վերջին սերիային, և գիրք, որը կկարդաք մի շնչում ու տակնուվրա եղած սրտով հավանաբար էդ գիշեր չեք քնի և մյուս գիշեր ևս:

1991թ.-ին ծնված աղջիկները գիտեն ինչ գրեն ու ոնց: Իսկ գրված է պարզ լեզվով, անչափ թեթև ու գոնե սկզբում ոչինչ չի հուշում, որ սա բոլորովին այլ սիրավեպ է ու առաջին պլանում կատարվելիք բաները ամենաէականը չեն: Խորքում միջանձնային հարաբերություններ ներխուժող սոցիալական շերտավորումն է, Սալիի մարքսիստական հայացքները. «Ես կուզեի մարքսիստական վեպ գրել, խոսել աշխատավոր դասի մասին, բայց դեռ չգիտեմ՝ ոնց», - խոստովանում է Ռունին:

Վեպում մի կյանք ձգվող հարաբերություններն են երկուսի՝ հեռացող, մոտեցող, հետո նորից հեռացող, հետո մոտեցող կրկին՝ երջանկացնելով զմիմեանս ու ցավացնելով իրար, երբեմն նկատելով, երբեմն՝ ոչ, երբեմն կարողանալով խոսել, իսկ մեծավ մասամբ՝ կցկտուր:

Հայտնվելու համար սոցիալական այս կամ այն շերտում՝ մեզ հարկավոր են իրեր: Գրքերը թույլատրելի տոմսն են դեպի ինտելեկտուալ տարածք: Գիրքը վերածվել է ապրանքի: Վճարելով գրքի համար՝ դու դառնում ես «մշակութային»: Վեպի հերոս Քոնելն է նկատում տխրորեն: Ապրանքայնացումը: Զգացմունքների, մարդկանց, հնարավոր ամեն ինչի: Լինելու համար պետք է սեփականել ինչ-որ բան, և մենք գնում ենք իրեր՝ ապացուցելու համար, որ տեր ենք, սեփականատեր ենք և, հետևաբար, կանք: Մարիաննային իրերը մեկ են: Իսկ ինչը՞ մեկ չի իրեն: «Ես չգիտեմ ինչպես լինել նորմալ»: «Մենք ֆեմինիզմի մասին խոսել չենք կարողանում, որովհետև էն, ինչի շուրջ խոսակցություն է ծավալվում, ամենապարզունակն է:

Անընդհատ առաջին շերտից դենը չանցնող հարցերն են՝ արդյոք պետք է կինը լինի ուժեղ, հաջողակ» - հարցազրույցներից մեկում կիսվում է Սալի Ռունին: Իսկ վեպում մի կյանք ձգվող հարաբերություններն են երկուսի՝ հեռացող, մոտեցող, հետո նորից հեռացող, հետո մոտեցող կրկին՝ երջանկացնելով զմիմեանս ու ցավացնելով իրար, երբեմն նկատելով, երբեմն՝ ոչ, երբեմն կարողանալով խոսել, իսկ մեծավ մասամբ՝ կցկտուր: Ու երկուսն էլ գիտեն՝ մարդը մարդու կարիք ունի, հատկապես իրենք՝ իրար: Ճանաչելը իրար՝ իրար սերտաճելու պես, մի թաղարում աճած բույսի նման: «Նրանք շատ բան են տվել մեկմեկու. լավագույնը և առավելագույնը»:

Կարդացեք նաև

Կկարողանա՞ն արդյոք իրար բաց թողնել: «Դու պիտի գնաս, ասում է Մարիաննան: Ես միշտ այստեղ կլինեմ», - կարդում ես ու հեկեկում, որովհետև քեզ էլ ցավացրեց, որովհետև իսկական էր շատ, որովհետև համ նորմալ էր, համ՝ չէ, որովհետև աննորմալի մեկն էին բոլորը, իսկ էն շան աղջիկը՝ 91-ին ծնված, ներվերդ կերավ, թողեց:

Տարածել