BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մամուլն ու գրաքննադատները Սալի Ռունիի «Նորմալ մարդ

Մամուլն ու գրաքննադատները Սալի Ռունիի «Նորմալ մարդիկը» գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Մեր ժամանակների Սելինջերը՝ Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը համարվել է տասնամյակի լավագույն վեպ, 100 լավագույն սիրավեպ: Entertainment Weekly-ին այն համարել է տասնամյակի լավագույն 10 վեպերից մեկը, The Washington Post-ը վստահեցրել՝ մի շնչով կարդալու վեպ է

Սալի Ռունին սոցիալական խութերի պրոբլեմը քննում է համարձակորեն, երիտասարդների սիրո նրբերանգները՝ սրամտորեն:

The Wall Street Journal

Ռունին դարձել է նոր հազարամյակի առաջին սերնդի առաջին մեծ վիպագիրը։ Նրա կերտած կերպարների շփումները երկխոսությունների լավագույն օրինակ են:
The New Yorker

Ռունին դրսևորել է խորագիտություն, որն ամբողջովին իրենն է՝ լուսավոր ու սուր, արհեստականությունից զերծ, իմաստությամբ ու լարվածությամբ լի:
Vogue

Ռունին ուժեղ աղջիկ է։ Եթե նա լոգարանի գորգիկի մասին էլ վեպ գրի, ես, մեկ է, կընթերցեմ այն: Նա եզակի գրող է:
Մորին Քորիգեն, Ազգային հանրային ռադիո, Fresh Air թոք շոու

Ռունիի վեպը կարդացած մարդիկ հանդիպելիս առանձնանում են մի անկյունում՝ խոսելու: Իմ փորձով գիտեմ։
Դվայթ Գարներ, The New York Times

Ռունին իռլանդացի ուսանողների նուրբ դիմանկարներ է ստեղծել։ Նա զարմանալիորեն ճշգրիտ ու բծախնդրորեն նկարագրում է, թե սոցիալական շտամպներով դաստիարակված սերունդը ինչպես է մտածում ու խոսում։
New York Review of Books

Այս գործը հազարամյակի սերնդի խնդիրներով զբաղվում է 19-րդ դարի սրամտությամբ։
Elle

Ապշեցնում է Ռունիի աշխատելու եղանակը։ Որպես ինքնավստահ կուտյուրե, նա բառերի ազատ հոսքը կտրատում է կատարյալ ձևելով։ Խճճված, բայց սովորական դարձած բաների՝ sms-ների, սեքսի մասին գրում է այնպիսի վարպետությամբ, որ ուրիշ ոչ ոք չունի:
The Paris Review

Նրա զարմանալի ճկուն միտքն անհատների ու խմբերի սոցիալական փոխազդեցությունները միավորում է խորը զգացմունքների հետ։ Հազարամյակի սերնդի՝ սառնությամբ լի կյանքն ու անհատականությունը վարպետորեն շամփրում է մեկ-երկու նախադասությամբ:
Harper’s Magazine

Ռունիի գրվածքի որակը, հատկապես սեքսի՝ հոգեբանորեն մշակված տեսարանները, հնարավոր չէ թերագնահատել, քանի որ նա փայլուն կերպով պատուհան է բացում դեպի իր հերոսների իրական ես-ը:
BookPage

Տարածել