Սիրուն չի, տղաներ. սովորություններ, որ հունից հանում են կանանց

October 20, 2016

Հարբել


Ոչ թե խմել հաճույքի համար, այլ` գիտակցությունը կորցնելու աստիճան: Առավոտյան հասնում եք տուն, բարձր ու անդադար ձայներ արձակելով, իսկ վերջում…  վերջում` զուգարանն է, ու զուգարանակոնքի հետ ամուր գրկախառնությունը:

Կերակուր պատրաստելը կանանց գործն է


Տղաներ, ուղեղ էլ ունեք, ձեռքեր էլ: Գազօջախն էլ կարողանում եք վառել ավելի լավ, քան մենք: Չնայած, տղամարդկանց մեծ մասը երբեմն-երբեմն սիրում է գլուխ գովել ու համեղ ուտեստ պատրաստել, բայց մյուս օրերին, նրանք վստահ են, որ կերակուր պատրաստելը կնոջ պարտականությունն է:

Կանանց հետևից նայելը


Մենք ամեն ինչ տեսնում ենք: Մենք շատ լավ տեսնում ենք, թե երբ եք ձեր հայացքը «պլշում» ուրիշ կանանց ուղղությամբ: Եթե ի վիճակի չեք չնայել, գոնե դա արեք աննկատ:
Հրաժարվել տնային գործերից
Պարզ է, որ տանը տիրող անկարգության մասին մեր պատկերացումները տարբեր են, բայց երբ հայտարարում եք, որ տունը մաքրել է պետք, կարող եք ինքներդ էլ սկսել կամ օգնել մեզ:

Տղամարդկային ֆիլմեր դիտելը


Մենք վաղուց հասկացել ենք, որ ձեզ դուր է գալիս «Ֆորսաժը»: Մենք հանուն ձեզ այն նայում ենք մի քանի անգամ: Դա նշանակում է, որ դուք էլ կարող եք հանուն մեզ դիտել ռոմանտիկ ու սիրային ֆիլմեր:

Խոսում եք բացառապես ձեր մասին


Որոշ տղամարդիկ այնքան տարված են սեփական անձով, որ մոռանում են երբեմն էլ ուրիշներից խոսել: Ինքնասիրահարվածությունն ավելի շատ հոգեբանական պրոբլեմների, քան դրանց բացակայության մասին է խոսում:

Մոռանալ ծրագրերի մասին


Երբ դուք սիստեմատիկորեն մոռանում ենք, թե ինչ եք խոստացել անել շաբաթ երեկոյան, բայց երբեք չեք մոռանում, թե ընկերներից որ մեկի հետ, երբ եք հանդիպելու, մեքենայի անվադողերը երբ եք փոխելու, մենք հասկանում ենք, որ մեր պլանների մասին մոռանում եք դիտավորյալ կամ անփութորեն:
Քիթ փորելը
Քիթը չե՞ք փորում, ուրեմն` ականջն եք փորում, կամ ատամները: Ի սեր Աստծո, դադարեք անել դա:

Մազեր թողնել օճառի վրա


Արդարացումներ լսել չենք ուզում, մազեր բաղնիքում, լվացարանի մեջ, օճառի վրա տեսնել չենք ուզում:

Ձեր հետևից չհավաքելը


Կտրում եք եղունգները ու հեռանում, հանում եք գուլպաները ու մոռանում, սրբվում եք ու թաց սրբիչը թողնում մեր նոր արդուկած զգեստի կամ անկողնու վրա, տգեղ է, տղաներ:

Որտե՞ղ են ձեր իրերը


Ամենայն հավանականությամբ այնտեղ են, որտեղ թողել եք: Երբեք չեք հանդիպի մի կնոջ, որն այդքան հաճախ է կորցնում իր իրերը:
Զուգարանում երկար նստելը
Կյանքում շատ բան է պատահում, բայց չեմ կարծում, որ գրեթե բոլոր տղամարդիկ աղեստամոքսային տրակտի հետ միշտ խնդիրներ ունեն: Գուցե զուգարանում ինչ-որ բան մեզանից թաքցնո՞ւմ եք. դա ուրիշ հարց է:

Հոտոտել հագուստը


Նախ, դա շատ տգեղ է, եւ հետո`անհասկանալի: Եթե շապիկը կամ գուլպան մաքուր են, ըստ ամենայնի, միայն լվացքի փոշու հոտ կգա:  Իսկ եթե մաքուր չեն, հոտոտել ու առավել ևս հագնել պետք չէ:

Չբուժվել


Որովհետև դեղերը թուլամորթների համար են, իսկ տառապանքները` իսկական տղամարդկանց: Եթե ձեր գլուխը ցավում է, անվերջ նվնվալու փոխարեն, կարելի է մեկ հաբ խմել:
Չարաշահել օծանելիքը
Եթե միշտ օգտագործում եք նույն օծանելիքը, սովորում եք դրա հոտին ու էլ չեք զգում: Բայց, ի տարբերություն ձեզ, մենք զգում ենք, ու այդ չարաշահումից շրջապատի մարդկանց  աչքերն արցունքակալվում են:

Ճպճպացնելով ուտել


Ձեզ դեռ մանկուց պետք է սովորեցնեին, որ ուրիշների ներկայությամբ պետք է ուտել ու խմել անձայն: Մի խոսքով, չզարմանաք, եթե մի օր գդալով հարված ստանաք ճակատին: