Գարնանային նորույթներ Apple –ից՝ մեկնարկը տրված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

March 10, 2015

Նոութբուքի ամենահաստ մասը 13.1 մմ է, որը 24 տոկոսով ավելի բարակ է, քան 11 դյույմ անկյունագծով MacBook Air-ը: Նորույթն ունի Retina էկրան և ներկայացված է արծաթագույն, մոխրագույն և ոսկեգույն տեսակներով: Վաճառքում կհայտնվի ապրիլին` 1299 դոլարով:

Ներկայացվել է նաև Apple Watch-ի վաճառքի սկիզբը՝ ապրիլի 24-ը, ապրիլի 10-ից հնարավոր է նաև պատվիրել: Apple Watch-ը թույլ է տալիս կրողին զանգեր կատարել, հետևել սեփական առողջությանը և մարզական ակտիվությանը: Մարտկոցն աշխատում է 18 ժամ: Apple Watch Sport-ը կարժենա `350 - 399 դոլար: Apple Watch Collection` 549-1049 դոլար, իսկ Watch Edition-ը կարժենա 10,000 դոլար: Այն պատրաստված է բարձրակարգ ոսկուց: