Առաջին գինին պատրաստվել է Հայկական լեռնաշխարհում

October 23, 2014

Հետջրհեղեղյան առաջին գինար­բուքից հազարամյակներ անց բուսա­բանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը Հայկական լեռ­նաշխարհում հայտնի է եղել Նոյից մի­լիոնավոր տարիներ առաջ: Ապացույց­ներն ավելի քան պերճախոս գտնվեցին: Նախիջևանի աղեհանքի քարե շերտե­րում և Վայոց Ձորում` Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքերում հայտնաբերված խաղո­ղի` 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին դրանք, Տավուշի և Սյու­նիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:
Եվ վերջապես, միայն Արևելյան Հա­յաստանում նկարագրված մոտ 500 տեղածին, երկրագնդի ոչ մի անկյու­նում չհանդիպող կուլտուրական խա­ղողի սորտերի առկայությունն աշխարհահառչակ շատ գիտնականների դեռևս անցյալ դարի սկզբներին հիմք տվեց եզրակացնել, որ հենց Հայկա­կան բարձրավանդակն է եղել կուլ­տուրական խաղողի ծննդավայրը կամ վայրի խաղողի ընտելացման հայրենի­քը: Հենց այստեղ է մերօրյա խաղողն անցել զարգացման իր երկար ճանա­պարհն ու դեռևս 5-6 հազար տարի առաջ գեղեցկացել, դարձել հյութալի, քաղցր ու գինեբեր: