«Օբշակի կռիվ». օրենքով գողերից ու՞մ է հասնելու Դեդ Հասանի ժառանգությունը

October 10, 2017

Փորձագետները, սակայն, կարծում են, որ եթե նույնիսկ Ասետրինա Ստարշին գողական աշխարհի լեգենդի ժառանգության վրա աչք ունի, դա նրան դժվար կլինի իրականացնել: Լրատվամիջոցները փորձել են պարզել, ռուսական հանցավոր աշխարհի էլիտայում իսկապե՞ս մեծ ցնցումներ են սպասվում:  



Անհանգիստ օրեր


Ըստ Ura.ru-ի,  հանցագործ աշխարհն ակտիվորեն քննարկում է Ասետրինա Ստարշիի բանտից դուրս գալը: Նա, թմրամիջոց թաքցնելու համար, 3 տարի Չելյաբինսկի շրջանի գաղութում է անցկացրել:
Հոդվածի համաձայն, Էդուարդ Ասատրյանը  պետք է  հայտարարի իր մտադրության մասին, բայց նա ստիպված կլինի  լուծել այլ լուրջ խնդիրներ: Մասնավորապես, երբ նա բանտում էր, օրենքով  գողերը նրա որդուն՝ Սերգեյ Ասատրյանին՝ Ասետրինա Մլադշիին կամ Սերյոժա Բենթլիին «թագազրկել են»:


Սկանդալ գողական աշխարհում. Ասետրինա Մլադշիին բանտում չեն ընդունել որպես «օրենքով գողի»


Ura.ru- ին  իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը հայտնել է, որ Էդուարդ Ասատրյանը բանտից  ազատվել է օգոստոսի 3-ին:
«Նա լիարժեք կրել է պատիժը: Ասում են, որ մեկնել է Դաղստան՝ նոր անձնագիր ստանալու համար»,- նշել է աղբյուրը: Պաշտոնապես այդ տեղեկությունը ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել է:  

Ի դեպ, հանցավոր աշխարհն ուշադրությամբ հետևում է, թե ինչով է այժմ զբաղված Էդուարդ Ասատրյանը: Ոչ վաղ անցյալում նա ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն էր, իսկ մինչև 2012 թ-ը համարվում էր Դեդ Հասանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:


Ո՞վ է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե Ամարյանը





Հանցավոր աշխարհի թագավորի ընդդիմախոսը


«Աստրինա Ստարշին այսօր հանդիսանում է հայերի շրջանում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկը: Ռուսաստանում նա ճանաչվել է 1990-ականների սկզբին,  երբ նա ընկավ հայտնի  Վլադիմիրի Ցենտրալ, Տվերից հայտնի «օրենքով գող»  Ալեքսանդր Սևերովի՝  Սաշա Սեվերի հետ միաժամանակ, ում էլ նվիրված է Միխայիլ Կրուգայի հայտնի երգը: Դրանից հետո Էդուարդ Ասատրյանը բնակություն է  հաստատել Մոսկվայում, որտեղ և ապրում է մինչև այսօր », - ասել է  քրեական աշխարհի մասին  ռուսաստանյան primicrime.ru  կայքի խմբագիրը:
Նրա խոսքով, չնայած ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը, Ասատրյանը երբեք չի եղել Դեդ Հասանի շրջապատում: Ընդհակառակը, նա այն քչերից է եղել, որը համարձակվել է հակառակվել  Ասլան Ուսոյանի քաղաքականությանը: Մասնավորապես, Ասատրյանը դեմ է եղել «օրենքով գողեր»  Տարիել Օնիանիի՝ Տարոյի, Մերաբ Ջանգվելաձեի՝  Մերաբ Սուխումսկիի և Բադրի Կոգուաշվիլիի՝ Բադրի Քութաիսիի տիտղոսներից  զրկելուն:
Դեդ Հասանի սպանությունից հետո, Էդուարդ Ասատրյանը, որպես գողական աշխարհի ընդդիմադիր առաջնորդներից մեկը, որը  Ռուսաստանում եղել է ազատության մեջ, առիթից օգտվելով հակառակորդի շփոթված վիճակից, նախաձեռնությունն իր ձեռքն է  վերցնել, որպեսզի հետ մղի Դեդ Հասանի  պոտենցիալ իրավահաջորդին:  Մասնավորապես, նա պատրաստվել է հայց-պահանջ ներկայացնել «օբշակի նայող» Վասյա Վոսկրեսի դեմ:

Ձախողված հեղաշրջում


Էդուարդ Ասատրյանը որոշել է գողերի աշխարհում տիրել իշխանությանը և ստանձնել «գլխավոր գրասենյակի» ղեկավարությունը, որը վերահսկում և  բաշխում է ռուս գողերի օբշակը: Իհարկե, տարօրինակ կլիներ կարծել, որ Ասետրինա Ստարշիի նման հավակնոտ ծրագրերը  հեշտ կլիներ  իրականացնել:
2014 թ. ապրիլի 2-ին Ասատրյանը Վոսկրեսին, գողական լեզվով ասած, կանչում է «ռազբորկայի»: Այդ նպատակով խորհրդանշական տեղ է ընտրվում՝  Նիկիտսկայա փողոցում գտնվող «Հին ֆայտոն» ռեստորանը, որտեղ  երկար տարիներ բնակվել է Դեդ Հասանը:  Հնեց այդ ռեստորանում էլ նա 2013 թ. հունվարի 16-ին սպանվեց՝ դիպուկահարի կողմից: Այդ ժամանակ «Հին ֆայտոնը» չի ապահովել Ուսոյանի անվտանգությունը, և ճակատագրի  հեգնանքով, իր հակառակորդի ՝ Ասետրինա Ստարշիի հետ պատմությունը կրկնվում է: Վոսկրեսի փոխարեն ռեստորան են մտնում իրավապահները, և  հանդիպմանը  ներկա 7 քրեական հեղինակությունների մոտից մեծ քանակությամբ թմրանյութ են  հայտնաբերում: Դեպքից չորս ամիս անց, 2014 թվականի օգոստոսին  Էդուարդ Ասատրյանը ձերբակալվում է և դատապարտվում երեք տարվա ազատազրկման:
Մինչև Ասետրինան բանտում կրում էր պատիժը, Ռուսաստան է վերադառնում Զաքար Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոն,  որն առաջատար դիրք է ձեռք բերում  քրեական աշխարհում: Շաքրոյի դիրքերն այնքան ամուր էին, որ Ասետրինա չէր կարող  մրցակցել նրա հետ՝  նույնիսկ ազատության մեջ գտնվելով: Բայց հիմա էլ Շաքրո Մոլոդոն  է բանտում, և  նրա հեռանկարներն անորոշ են:


Քրեական աշխարհի մասին գրել ենք նաև․



Թշնամիների թվում


Մի քանի տարի առաջ Էդուարդ Ասատրյանը հնարավորություն ունեցել է՝ պայքարելու Դեդ Հասանի ժառանգության համար, սակայն այժմ ռուսական «թիվ մեկ գողի» տեղը կրկին թափուր չէ: Վլադիմիր Թյուրինը՝  Տյուրիկը,  հաստատվել է  «գահին»: Ազատ արձակվելուց հետո Ասետրինա Ստարշիին դեռ ժամանակ է պետք՝ ադապտացվելու համար:  Բացի դրանից, նա մտահոգված է որդու խնդիրներով:  Եվ ամենակարևորը, նա այժմ մտերիմներ չունի, որոնց կարող է ապավինել: Հանցավոր աշխարհում նա ավելի շատ թշնամիներ ունի, քան՝ ընկերներ:
Ընդհանուր առմամբ Ասետրինա Ստարշիի վիճակը նախանձելի չէ, և դժվար թե նա այժմ պատրաստ լինի  պայքարել Դեդ Հասանի ժառանգության համար: Մոսկվայից վերադառնալուց հետո նրա հետ նախազգուշական խոսակցություն է եղել, որից հետո Ասատրյանը հազիվ թե ցանկություն ունենա հեղափոխություն անել:

CRIMERUSSIA