«Բրիգադա» ֆիլմի հիմքում իրական պատմություն է. ու՞մ է մարմնավորել Սերգեյ Բեզռուկովը

«Բրիգադա» ֆիլմի հիմքում իրական պատմություն է. ու՞մ է մարմնավորել Սերգեյ Բեզռուկովը

Ասում են՝ քրեական հեղինակությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել և հովանավորել են ֆիլմի նկարահանումներին

Ռուսական հայտնի «Բրիգադա» սերիալի և քրեական աշխարհի հետ կապի մասին լեգենդներ են շրջում: Դրանցից մեկի համաձայն սերիալի հովանավորներն օրենքով գողեր են եղել, իսկ նպատակը՝    քրեական աշխարհի դեմքերին դրական ներկայացնելը: Այդ կերպ քրեական հեղինակոությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել:

Սերիալի ստեղծագործական թիմը չի հերքում, որ սցենարը գրելիս խորհրդակցել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, բայց լուրերը, թե սերիալը պատվիրել են քրեական հեղինակությունները, իրականությանը չեն համապատասխանում: Ֆիլմի պրոդյուսեր Անատոլի Սիվուշովի խոսքով «ախպերությունը հավանել է ֆիլմը», քանի որ սերիալում  դրական է ներկայացվել:

ՕՐԵԽՈՎՍԿԻՆԵՐԸ

Ֆիլմի գլխավոր հերոս Սաշա Բելովն ամենայն հավանականությամբ մարմնավորել է Ռուսաստանում 80-ականներին հայտնի Օրեխովսկայա անվանումով  հանցավոր բանդայի հիմնադիր և պարագլուխ Սիլվեստերին: Ենթադրվում է, որ ֆիլմի սցենարիստներիը հենց նրա անձի հիման վրա են կերտել Ռուսաստանի գլխավոր կինո բանդիտի կերպարը:

Սիլվեստրի կենսագրության  և «Բրիգադայի» սցենարի մեջ շատ ընդհանուր դրվագներ կարելի է գտնել: Սիլվեստրը, «Բրիգադայի» գլխավոր հերոսի պես զրոյից է սկսել, ֆիզիկապես եղել է շատ ուժեղ: Օրեխովսկայա բանդան հիմնականում հափշտակությամբ է զբաղվել, հենց այդպես էլ սկսեցին Բելովը, Ֆիլը, Կոսմոսը և Պչյոլան: Բանդայի պարագլխի  բախտը չբերեց կարիերայի, էթնիկ հակամարտության, ԱՄՆ անհասկանալի ուղևորության հարցում, այդ ամենը նաև պատահեց Բելովի հետ: Բայց գլխավոր դրվագը, որը հաստատում է, որ Բելովը մարմնավորել է Սիլվեստրին, սերիալի վերջին սերիայում է:


Կարդացեք նաև.

  • Ի՞նչ կապ ունի Թոմ Հարդիի «Եկամուտը» Սերգեյ Բեզռուկովի «Բրիգադայի» հետ
  • Ռուսաստանում [նորից] կալանավորել են սթրիթրեյսեր Մառա Բաղդասարյանին. ո՞վ է արագություն սիրող եւ էպիլեպտիկ հայուհին
  • Հայկական կավատների ցանկը Ֆրանսիայի 5 քաղաքում. Ինչպես հայտնաբերվեցին
  • Բաքվում սկսվում է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով դատավարությունը. նրա ադրբեջանական ոդիսականի մասին` համառոտ

1994 թվականի սեպտեմբերի 13-ի երեկոյան,  ռադիո վերահսկվող սարքի  օգնությամբ պայթեցվել է Սիլվեստրի մերսեդես մակնիշի մեքենան: Ռումբը մագնիսով ամրավցված է եղել մեքենայի թափքին: Սիլվեստրի հեռախոսը  գտնվել է ավտոմեքենայից 11 մետր հեռավորության վրա,   որով նա խոսել է պայթյունից տառացիորեն մի քանի վայրկյան առաջ:

Սիլվեստրի կենսագրության մեջ այդ օրը համարվում է նրա մահվան օրը, բայց իրականում այդ պայթյունը բեմադրված է եղել: Նրա մահվանից մի քանի տարի անց վկաները պնդել են, որ վերջինս  կնոջ հետ ապրում է Իսրայելում: Սաշա Բելովը նույնպես բեմադրել էր իր մահը՝ պայթեցնելով ավտոմեքենան, իսկ դրանից հետո ընտանիքի հետ թաքնվեց արտասահմանում:

ԿԱԶԱՆՍԿԻՆԵՐԸ

«Բրիգադայի» հերոսներին նմանեցնում են նաև կազանյան «կինոպլյոնկա» խմբավորմանը: Այս խմբավորման պատմության մեջ «Բրիգադայից» հեռուստադիտողներին  մի քանի ծանոթ  դրվագներ կան՝ մասայական կռիվներ, շուկայի վրա հովանավորչություն և հափշտակում:

«Կինոպլյոնկան», Բելովի խմբավորման նման, սովորական փողոցային բանդայից վերածվել է հզոր քրեական խմբավորման: Երկու պարագլուխների՝ Տաշքենդի և Իլֆատեի վեճից հետո  խմբավորումը պառակտվեց,  բաժանվեց երկու թևի, և նրանց միջև դաժան պատերազմ սկսվեց, որի վերջում նրանցից մեկը մահացավ: Տաշքենդը, Բելովի ընկերների պես, մահացավ  նրանցից մեկի դավաճանության պատճառով:

VMIRE 

Գրել կարծիք