[Հայոց Ցեղասպանություն - 102] Հայության կորուստները. թվեր, որ չպետք է մոռանալ

April 24, 2017

Արևմտյան Հայաստանում ավերվել է 66 քաղաք, 2500 գյուղ, թալանվել ու քանդվել է 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։
Օսմանյան Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրել է 1915-1923թթ.:
1915-ին արևմտահայության բռնի տեղահանման ու կոտորածի զոհ է դարձել 1.500.000 հայ:
1915թ. ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալվել ու սպանվել են 235 հայ մտավորականներ: 1915թ. ապրիլի 29-ին ձերբակալված ու սպանված հայ մտավորականների քանակն անցավ 800-ը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան ամեն տարի այցելում է 80 հազար օտարազգի, նաև՝ թուրք:
Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը ՄԱԿ-ը հստակ սահմանել է 09.12.1948 :

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ


Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային ազգասպանությունն իրականացվել է շուրջ հիսուն տարի՝ 1890-1938թթ:
1890, 1894-1896 300.000 զոհ, բռնությամբ իսլամացրած հայեր՝ շուրջ 100.000
1897-1914թթ 60.000
1915թթ  1,5 միլիոն
1916-1918թթ 500.000
1918-1920թթ 300.000 զոհ, սովից եւ համաճարակից մահացան 350.000 հայ
1920 նոյեմբեր-1921 մարտ՝ 60.000 /միայն Շիրակում՝ Ալեքսանդրապոլի գավառ/
1921-1923թթ՝ 200.000 /Կիլիկիա, Իզմիր եւ հարակից շրջաններ/
1924-1936թթ՝ առնվազն 10.000 իսլամացված հայեր
1937-1938թթ՝ մինչեւ 90.000 /Դերսիմ/
1890-1938 թթ. հայությունը կորցրեց մոտ 3.000.000 մարդ, կամ իր ընդհանուր թվաքանակի շուրջ 70%-ը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ


ՈՒՐՈՒԳՎԱՅ 1965
ԿԻՊՐՈՍ - 1982թ.
ՖՐԱՆՍԻԱ- 1998թ.
ԲԵԼԳԻԱ - 1998թ.
ՌՈՒՍԱՍՏԱՆ - 1995թ.
ՀՈՒՆԱՍՏԱՆ - 1996թ.
ԿԱՆԱԴԱ- 1996թ.
ԼԻԲԱՆԱՆ - 1997թ.
ՎԱՏԻԿԱՆ  2000թ.
ԻՏԱԼԻԱ - 2000թ.
ՇՎԵՅՑԱՐԻԱ 2003թ.
ԱՐԳԵՆՏԻՆԱ – 2003թ.
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ - 2004թ.
ՍԼՈՎԱԿԻԱ - 2004թ.
ԳԵՐՄԱՆԻԱ - 2005թ.
ԼԵՀԱՍՏԱՆ- 2005թ.
ԼԻՏՎԱ - 2005թ.
ՎԵՆԵՍՈՒԵԼԼԱ - 2005թ.
ՍԱՆ ՊԱՈՒԼՈ - 2006թ.
ՉԻԼԻ - 2007թ.
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ - 2009թ.
ՇՎԵԴԻԱ - 2010թ.
ԱՄՆ 45 ՆԱՀԱՆԳ