Ազատությունն այլընտրաք չունի. ինչ են պատկերում արցախցի նկարիչները 

April 6, 2017

Երևանի պատմության թանգարանի նախասրահում «արցախյան ձեռագիր» է: Արցախցի 9 արվեստագետների 61 աշխատանքներ ներկայացվել են «Ազատությունն այլընտրանք չունի` անկախությունն է» խորագիրը կրող ցուցահանդեսում: Բոլորն էլ անկախության սերնդի վրձնի, մուրճի ու երևակայության արտացոլումն են կտավի, քարի կամ մետաղալարի վրա: Ցուցահանդեսը երրորդն է: Առաջին անգամ ներկայացվել է Թեքեյան կենտրոնում, հետո` Ազգային ժողովում: Ցուցահանդեսը Երևանի պատմության Թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 17-ը: Ապրիլի 21-ին բոլոր աշխատանքները կներկայացվեն Թբիլիսում: