Ո՞վ է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե Ամարյանը

January 19, 2017

Սերգեյ Էդուարդի Ասատրյանն ամենաերիտասարդ «օրենքով գողն» է: Նա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի` Ասետրինա ստարշիի կամ Էդիկ Թբիլիսցիի  որդին է, որն էլ ազդեցիկ  «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի  մտերիմներից է եղել: Քրեական աշխարհում Սերգեյ Ասատրյանը հայտնի է Ասետրինա մլադշի կամ Սերյոգա Բենթլի մականվամբ:
Ինչո՞ւ Սերյոգա Բենթլի
Սերգեյ Ասատրյանը հայտնի է արտասահմանյան մեքենաների իր հսկայական հավաքածուով, հագնվում է մոդայի վերջին ճիչով, ունի ոսկուց շքեղ հեռախոս, գիշերային ակումբների մշտական այցելու է: Նրան դասել են  քրեական աշխարհի «ոսկե երիտասարդության» շարքին: Գլամուրային ոճի համար էլ ստացել է  Սերյոգա Բենթլի մականունը:

Ինչո՞վ է զբաղվում


Սերգեյ Ասատրյանը քրեական  հեղինակություններին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում,  ովքեր Ռոստովի շրջանում պատիժ են կրում։ 2010թ. ձերբակալվել է անօրինական զենքի և թմրանյութերի համար։ 2011թ. դատապարտվել է քրեակատողական հիմնարկում դատապարտյալի  ծեծ կազմակերպելու համար:

Ինչպե՞ս է  երիտասարդ տարիքում օրենքով գող դարձել


Մի քանի տարի առաջ Դեդ Հասանի ու քրեական աշխարհում հայտնի Տարիել Օնիանիի՝ Տարոյի խմբավորումների միջև կոնֆլիկտի հետևանքով կողմերն իրենց շուրջ հնարավորինս շատ քրեական հեղինակություններ են համախմբում: Արդյունքում' 2008թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայի Ոսկե փիղ ռեստորանում Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան եւ ուրիշներ Սերգեյ Ասատրյանին «թագադրում են»:
http://www.youtube.com/watch?v=5xnU88WD7n0