3 պատճառ, թե ինչու է եկեղեցիները անվանական հայկական գորգերով պատելը կարևոր

October 26, 2017

Ահա 3 պատճառ, թե ինչու է կատարվածը այդքան կարեւոր:


  • Պատկերացրեք եկեղեցում սրբապատկերի փոխարեն դրված լինի ինչ-որ կինոաստղի նկար ու դա բացատրվի նրանով, որ` դե սիրուն մարդ է, իրեն դրեցինք ինչ տարբերություն: Եկեղեցում գտնվող ամեն ինչ պետք է իր խորհուրդն ունենա: Տարիներ շարունակ շատ հայկական եկեղեցիներում գցված են եղել գորգեր, որոնք ոչ մի կապ չեն ունեցել հայկական մշակույթի եւ հայկական զարդանախշերի հետ: Գանձասարի գորգի օրհնման արարողությունով դրվեց նոր մշակույթ՝ հայ եկեղեցին պետք է ունենա հայկական եւ հատուկ իր համար պատրաստված գորգ:




Կարդացեք նաև.




  • Օրինակ խաչքարերը պահպանել են հարյուրամյակներ առաջ ստեղծված հայկական կյանքի մասին փոքրիկ կոդեր: Սիմվոլները հաջորդ սերունդների համար յուրահատուկ հաղորդագրություններ են, դրանց բացակայությունը` համրություն ապագայի հանդեպ: Հետեւաբար հայկական մշակույթի ամենամնայուն կոթողներում հայկական նոր սիմվոլներ ներդնելով՝ ներդրում ենք անում վաղվա մարդու հետ զրուցելու գործում: Այսինքն հարյուրամյակներ հետո ուսումնասիրողներն ու պարզապես եկեղեցի այցելողները այստեղ 21-րդ դարի սկզբի մասին կիմանան օրինակ ոչ թե պատերին գրված անունների շնորհիվ, այլ այս յուրահատուկ սիմվոլների միջոցով:

  • Թշնամու պատճառած մեծագույն վնասը մարդու հետ նաեւ նրա ավանդույթների ոչնչացումն է: Գրեթե պատմական հայկական մի տարածք վերադարձնելու պես, Գանձասարի գորգի օրհնման արարողությունը վերադարձրեց մեր մշակույթի կորցրած ավանդույթը: Այսպես մենք վերսկսում ենք մեր պապերի եւ նախապապերի ավանդույթը:


Եթե այս 3 պատճառները ձեզ չհամոզեցին, ուրեմն առաջարկում եմ մեկնել Գանձասար ու սեփական աչքերով տեսնել` հատուկ այդ վայրի համար հատուկ սիմվոլներով ու մեր հնագույն ավանդույթներին համապատասխան պատրաստված և օրհնված գորգերը: Եվ ամեն ինչ պարզ կլինի: