Էթնիկ ու էսթետիկ. Հայկական գորգի մոդայիկ ինտերպրետացիան

Էթնիկ ու էսթետիկ. Հայկական գորգի մոդայիկ ինտերպրետացիան

newmag-ը ներկայացնում է էթնո նորաձևության պատմությունն ու հայկական տարազի պոդիումային տեսքը:

Գորգային հագուստ. տարօրինա՞կ  է հնչում: Ամենևին: Եվ ավելին՝ իրականություն է: Տերյան մշակութային կենտրոնը ներկայացրեց հայկական գորգի նախշերով «Անցյալը ապագայում» խորագրով էթնո-հավաքածուն: Ցուցադրվեց մոտ 40 հագուստ, նույնքան էլ աքսեսուար: Կենտրոնի դիզայներները օգտագործել են Ջրաբերդի, Խնձորեսկի, Ամարասի տարածշրջաններին հատուկ գորգագործության զարդանախշեր: Բայց մինչև այդ «Տերյանի» դիզայներները նպաստել են, որ հայկական էթնիկ նորաձևությունը բարձրանա նաև միջազգային պոդիում:

fashion-6

Գունագեղ ներդաշնակություն

Էթնո մոդայի ծնունդը 1960-70-ականներին էր: Այդպես հագնվում էին հիպիներն ու իրենց վառ կերպարով հակադրվում գորշ առօրյային ու մասսայականին շաբլոնին: Նրանք կրում էին լայնափեշ, ազատ հագուստ՝ երկար շրջազգեստ, տունիկա, շարֆեր, մոկասիններ:

Էթնոհագուստը բարձր նորաձևություն բերեց Իվ Սեն Լորանը:  Հռչակավոր կուտյուրեին 70-ականներին ներշնչում էին Չինաստանի, Աֆրիկայի, Պերուի, Մարոկկոյի մշակույթները:

Էթնո ոճը մոդա վերադարձավ 1990-ականներին ու շարունակում է պահել դիրքը:

Քրիստիան Լակրուան, Ջոն Գալյանոն, Քենզոն, Վիվիեն Թեմը և մյուս աշխարհահռչակ դիզայներները իրենց երևակայությունը համադրում են ասիական, աֆրիկյան, սկանդինավյան, ամերիկյան հնդկացիների գունագեղ, ազգային հագուստին ու մեզ պարգևում են սուպերմոդայիկ լուքեր:

Մոդայիկ ու հին՝ հայկական տարազը համաշխարհային պոդիումին

Համաշխարհային նորաձևության տները վերջին տարիներին անտարբեր չեն նաև հին հայկական տարազներին ու զարդանախշերի հանդեպ:

2015-ի սկզբին ուրախացրեց Dolce & Gabbana-ն. D&G family  համաշխարհային ընտանեկան ֆոտոալբոմում ընդգրկվեց հայկական ավանդական տարազներով ընտանիքի լուսանկար:

mda

Այնուհետև Burberry-ի հավաքածուում տեսանք տարազային նախշերով կարված պայուսակներ:

 

Քիմ և Քլոե Քարդաշյանները հայկական տարազներով նկարվեցին Մեգերյան Կարպետում:

KIM EN ARMENIA

Vogue-ի ռուսական տարբերակը տպագրեց հայկական տարազային թեմատիկայով ֆոտոշարք:


Տարազային նորաձև ակտիվությամբ աչքի են ընկնոմ նաև հայ դիզայներները: Հին հայկական զգեստապահարանին նոր շունչ է տվել սիրիահայ դիզայներ Գևորգ Շադոյանը: Արամ Նիկոլյանի վերջին`  «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուում ներկայացված են երեկոյան, կոկտեյլային զգեստներ՝ տարազային ձևվածքով, համադրված` «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերով:Վահան Խաչատրյանը նույնպես ունի ֆոլկլորային հավաքածուներ:

«Անցյալը ապագայում»՝ գորգը կրելով

«Տերյան» մշակութային կենտրոնի ներակայացրած հավաքածուն չի հավակնում բարձր նորաձևություն համարվել: Հեղինակներն իրենք էլ են նշում՝ ավելի շատ գորգագործության մշակութային ժառանգության քարոզարշավ է, հետո միայն` ֆեշն: Հայկական գորգերի նախշերով կտորներից կարված զգեստների գաղափարը լավն է, կատարումը՝ թերի: Հագուստները ժամանակակից ձևվածք ունեն, բայց մոդայիկ չեն: «Տերյանի» գորգային հագուստը գուցե կրեն հայրենասերները: Հետաքրքիր է` Երևանի «it-girl» աղջիկները փողոց դուրս կգա՞ն ֆոլկ-լուքով:

Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալը ապագայում» ցուցադրության ամբողջ ֆոտոշարքը.

Ethnic Fashion. Գորգյան զգեստապահարան (ՖՈՏՈՇԱՐՔ)

 

Գրել կարծիք