Ավելի էժան չի լինելու. Ե՞րբ է ավելի լավ ու հարմար պահը մեքենա գնելու համար

January 9, 2018

Ավտոմեքենաների գների բարձրացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ,  և պետական աջակցության ծրագրերը հասանելի չեն լինի բոլորի համար: Զեղչված գներով մեքենաներ կարող են գնել սահմանափակ թվով հաճախորդներ: Ներկայացնում ենք ռուսական էլեկտրոնային մամուլի  վերլուծությունը, թե երբ կարելի է մեքենա գնել 2018-ին:



2018- ին, ավտոարտադրող ընկերություններից հրաշքներ չի կարելի սպասել: 


Ավտոմեքենաների գները այս տարվանից սկսած` գնալով աճելու են: Նախկինում մեքենաների թանկացումը բացատրվում էր` ավտոարտադրողների ցանկությամբ, քանի որ նրանք ցանկանում էին իրենց մեքենաների վաճառքից ստացած եկամուտները հասցնել նախաճգնաժամային մակարդակի: Հիմա շատ գործոններ են ազդում թանկացումների վրա: Ռուբլու կայունացում այս տարի չի սպասվում, գնաճային տեմպերը կպահպանվեն, ակցիզային հարկերի և վերամշակման` ուտիլացման, գների  բարձրացում ևս կլինի:
Ռուսաստանում,  ավտոարտադրողները, որոնք ցանկանում են պետական աջակցություն ստանալ, նրանցից կպահանջվի տեղայնացնել կարեւոր ավտոմոբիլային բաղադրիչների արտադրությունը` ներառյալ շարժիչները, ավտոմատ փոխանցումատուփերը: Դրանք  պահանջում են զգալի ներդրումներ և դրանց փոխհատուցումը կլինի  վարորդների հաշվին:
«Համաշխարհային գների համեմատ, Ռուսաստանում ավտոմեքենաները դեռեւս չափազանց էժան են: Մարդկանց գնողունակությունը, աշխատավարձի մակարդակը զգալիորեն նվազել է ճգնաժամի պատճառով: Բացի դրանից, հիմա ամեն ինչ կախված է հումքի գներից, որոնք վաճառվում են եվրոյով և դոլարով: Ընդհանուր համաշխարհային միտումները տանում են գների աճին», այդ մասին, դեռևս նոյեմբերին հայտարարել էր «Ru Volkswagen Group Rus» - ի գլխավոր տնօրեն Մարկուս Օզեգովիչը:

Կառավարության աջակցությունը բավարար չէ բոլորի համար:


Ընդհանուր առմամբ, վերլուծաբանները համարում են,  որ  նոր մեքենա գնելու գործընթացը չպետք է հետաձգել: Լավագույն գին և առաջարկ հետագայում,  պարզապես չի լինի: Բացի դրանից պետք  է  նաև հաշվի առնել,  թե ով  կարող է 2018-ին մեքենա գնել պետական աջակցությամբ: 2018 թ. այդ աջակցության համար 16 միլիարդ ռուբլի է հատկացվել Ռուսաստանում, ինչը 1,4 միլիարդով  պակաս է, քան 2017 թվականին:
Այս ծրագրերից օգտվողների համար ավտոմեքենաների  զեղչը կկազմի 10% -ից ոչ ավելի, 1,5 մլն ռուբլի արժողությամբ մեքենաների դեպքում, բայց միայն վարկով վերցնելու դեպքում:
Այդ ծրագրերի մեջ վաճառքում,  ամենատարածված մեքենաները կշարունակեն մնալ մինչեւ 700 հազար ռուբլի արժողությամբ էկոնոմ դասի մեքենաները: Առաջատարները կմնան AvtoVAZ-ը, Kia-ն, Hyundai-ն:

Ընդհանուր թանկացումներ:


«Ալոր բրոքեր»-ի վերլուծաբան Կիրիլ Յակովենկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ մեքենաները 2018-ին կթանկանան 5-7 տոկոս:
Անցած տարվա դեկտեմբերին գրեթե 18 բրենդային ապրանքների  համար գների ինդեքսավորում էր կատարվել: Ըստ այդմ,  տնտեսական սեգմենտում աճը կազմել է մոտ 1%, իսկ պրեմիումային հատվածում գները գրեթե 10% -ով ցատկ արձանագրեցին:  Նման դինամիկան շարունակվում է պահպանվել նաև 2018 թվականին: Kia, Huyndai, Lada, Renaiult, Nissan, Datsun- ը չափազանց զգուշորեն  կբարձրացնեն իրենց ապրանքների գները` փոխհատուցելով շահույթի  կորուստները վաճառվող ապրանքների քանակական  աճի շնորհիվ: Չնայած պրեմիումային և միջին գների սեգմենտին, որոնք 2017 թ. սկսեցին գները նվազեցնել գործարքների քանակի հաշվին,  2018-ին, դրանց գները կբարձրացնեն 15% -17%:


Կարդացեք նաև.



Թանկացումները կսկսեն հունվարից:


Ռոլֆ ընկերության տնօրեն Վլադիմիր Միրոշնիկովը վստահ է, որ մեքենաների թանկացումների առաջին ալիքը կսկսի հունվարից:
Արտադրողների մոտ վերամշակման,  և նոր ակցիզային հարկերի  գների բարձրացումը իր ազդեցությունն է թողելու մեքենաների գների վրա: Մեքենաների մանրածախ գների հետագա աճը կախված է յուրաքանչյուր ավտոարտադրողի գնային քաղաքականությունից: Շատերը ժամանակավորապես կսահմանափակեն գների աճը, շատերը կկրճատեն գների աճը մի քանի պակաս նկատելի փուլերի համար` 2-3 տոկոսի չափով` ձգտելով բարձրացնել իրենց շուկայի մասնաբաժինը:
Էքսպերտների վերլուծության համաձայն` մեքենաների որոշ մոդելների համար ծախսերի ավելացում կլինի 2018-ի սկզբին` 8-10%-ի չափով: Դրա հետ մեկտեղ, ավտոմեքենաների գնաճը  մեկ տարվա  համար կկազմի 5 տոկոս: «AutoSpecCentre» ներկայացուցիչ Ալեքսանդր Զինովյեվը տեղեկացնում է, որ վերամշակման համար 15-17 տոկոսով ավելացումը, կդառնա  ավտոմեքենաների գների բարձրացման պատճառ:
Էքսպերտների գնահատականների համաձայն, մեքենաների գնման ամենալավ ժամանակը` տարվա սկիզբն է: Քանի որ այդ ժամանակահատվածում, ավանդույթի համաձայն, ամենալավ գնային առաջարկն է լինում մավտոմեքենաների, և ամենաբարձր զեղչային տարբերակները մեքենաարտադրողների համար:

Հայաստանում այս տարվա ընթացքում առաջնային շուկայում մեքենաների գների բարձրացում դեռ չի սպասվում: 


newmag-ը զրուցել է Հայաստանում Mercedes-Benz  և BMW ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների աշխատակիցների հետ: Հայաստանում BMW ընկերության  պաշտոնական ներկայացուցչությունից հայտնեցին, որ իրենց մոտ մեքենաների գների բարձրացում չի արձանագրվել և բացատրեցին, որ առաջնային շուկայում մեքենաների գների բարձրացում կարող է լինել արտարժույթի կուրսի բարձրացման դեպքում: BMW ընկերությունների պաշտոնական ներկայացուցչությունից տեղեկացրին  նաև, որ մեքենաների գների բարձրացում կլինի երկրորդային շուկայում, երբ արգելվի`աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան:  
Mercedes-Benz-ում էլ գների փոփոխություն չի արձանագրվել, չի էլ սպասվում: Ընկերությունից հայտնեցին նաև, որ ընկերությունում նույնիսկ զեղչեր են գործում:  Դրանք կլինեն նաև առաջիկայում:

GAZETA