Սև հումոր աշնանային դեպրեսիայի դեմ. գրքացանկ

October 18, 2016

«Օրորոցային կատուների համար» / Կուրտ Վոնեգուտ


Ուրեմն` մի անգամ 2 կին, 250 ծխախոտ, 3000 լիտր ալկոհոլ առաջ... այն ժամանակ, երբ բոլորը երիտասարդ էին, աշխարհը պտտվում էր ու հարուստները թախծում էին հիմարությունից ու ձանձրույթից, աղքատներին մնում էր մի բան` լինել ազատ ու խելոք: Ճշմարտությունն անճշմարտանման էր թվում ամեն անիրականից: Կանայք չար էին ու գեղեցիկ, տղամարդիկ` դժբախտ ու լի հիմար հույսերով: Ու պտտվում էր, պտտվում էր կյանքը, էլ ավելի  խճճվում մի վայրի, տարօրինակ խաղի պես, որ կոչվում էր  «Օրորոցային կատուների համար»: