Հակոբ Ավետիքյան. Ես լավ չտնօրինեցի «Ազգի» շահույթը

February 18, 2016

Նոր սերնդի համար անպատկերացնելի, հաստատ նաև ծիծաղելի կլինի այս խոստովանությունը. մեր կյանքը փոխվեց հեռավոր 1991-ին, երբ հիմնադրվեց «Ազգ» օրաթերթը, ու Հակոբ Ավետիքյանը մեզ բաժանեց ձայնագրիչներ ու արտասահմանյան արտադրության գրիչներ՝ մի կողմը ռետինով: Անհնար է փոխանցել՝ ինչ էինք զգում, երբ անուշահոտ սիգարը փստփստացնելով՝ խմբագրության ընդհանուր սենյակում էր հայտնվում նա ու հարցնում. «Ինչի՞ կարիք ունեք»: Ու տեսնելով մեր հուսավառ հայացքները՝պրն Ավետիքյանը ստիպված անմիջապես ճշգրտում էր. «Խմբագրության կարիքները նկատի ունեմ»: Դե՛, լինոտիպ տպագրության էինք սովոր, բայց անհատական համակարգիչներով սկսեցինք աշխատել թերթում: Սա նոր աստիճան, նոր որակ էր հայկական մամուլում: Սակայն շուտով իր 25-ամյակը բոլորող ու շաբաթաթերթ դարձած «Ազգ»-ն այժմ, ինչպես մեր տպագիր գրեթե բոլոր լրատվամիջոցները, մեղմ ասած, բարդ վիճակում է:
Տիգրան Հակոբյան. Բազմակարծություն մի գլխում

  • Հայկազն Ղահրիյան. «Ես դասական լրագրությամբ չեմ զբաղվում»




  • - Չեմ ուզում, որ մեր խոսակցությունը դուրս գա մեր սեփական դաշտից դեպի քաղաքականը, բայց, քանի որ խոսեցինք հակադրության մասին, պիտի հակառակը հիշեցնեմ: ՀՀՇ-ի և ՀՌԱԿ-ի համագործակցությունը ՀՀՇ վարչության ղեկավարը բնորոշում էր «երջանիկ համագործակցություն»: Այսինքն՝ պետք է, որ ՀՌԱԿ-ի հովանու ներքո գործող թերթը չունենար խնդիրներ:
    - Կրկնում եմ՝ մենք այն ժամանակ հայտնվեցինք անհանդուրժողականության դեմ հանդիման: Թելադրում էին, որ «այսպես պետք է անեք»: ՀՀՇ-ն ուզում էր Կալիֆոռնիայում էլ մասնակցությանն էր վերաճյուղ ստեղծել: Մենք էլ ասում էինք՝ ձեր դաշնակիցն ենք, մենք կանք այնտեղ, դո՞ւք ինչ գործ ունեք, մեր միջոցով կօգտվեք: Սա կուսաբերում, բայց թերթին… Անուններ չեմ ուզում տալ, մանավանդ որ հանգուցյալ են իրենք: Բայց ՀՀՇ-ում կարևոր դիրք գրավող մեկը մեզ ասում էր՝ ինչո՞ւ եք առաջին էջում դրել այսինչ նյութը: Դա անհանդուրժելի էր մեզ համար։