Իմ երեխան ճանապարհորդում է միայնակ. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

January 24, 2018

Պարզեք, թույլատրվում է արդյոք ձեր երեխային ճամփորդել միայնակ


 Կարևոր է ոչ միայն տարիքը, այլ նաև ուղղությունը և տրանսպորտային միջոցը:
Գնացք. Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է 10 տարեկանից բարձր երեխաներին օգտվել գնացքից առանց ծնողի կամ չափահաս այլ ներկայացուցչի ուղեկցության: Ի դեպ տարիքային սահմանափակումը չի գործում, եթե երեխան օգտվում է գնացքից դպրոց հաճախելու նպատակով (փաստորեն այդպես էլ է լինում), բայց ահա հատել սահմանը երեխան միայնակ չի կարող:
Օդանավ. Երեխայի մուտքը օդանավ առանց չափահաս անձի ուղեկցության թույատրվում է 12 տարեկանից:
Ավտոբուս. Ռուսաստանում այս հարցն օրենքով չի կարգավորվում: Մասնավոր երթուղիները սահմանում են իրենց օրենքները: Ընկերությունները, որոնք զբաղվում են միջքաղաքային ու միջազգային փոխադրումներով ունեն իրենց օրենքները: Տարիքային սահմանափակումը տատանվում է 6-ից մինչև 14 տարեկանը:

Անհրաժեշտության դեպքում օգտվեք ուղեկցի ծառայությունից


Եթե ձեր երեխան առայժմ չի կարող միայնակ ճամփորդել և դուք չեք ցանկանում թողնել նրան առանց հսկողության, ապա կարող եք ուղեկցորդ վարձել, կամ օգտվել տվյալ ընկերության տրամադրած ծառայությունից:


Կարդացեք նաև.



Արտասահմանյան ճամփորդության համաձայնություն ձևակերպեք


Երեխային միայնակ արտասահման ուղարկելուց առաջ անհրաժեշտ է նրան նոտարի հաստատած համաձայնությունը տալ, որում նշված կլինի երկրի սահմանը հատելու ամսաթիվն ու այն երկրի կամ երկրների անունները, որոնք երեխան այցելելու է իր ճամփորդության ընթացքում: Նման համաձայնություն կարող է տրամադրել ծնողներից որևէ մեկը: Կան երկրներ, որտեղ անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը (եվրոպական երկրների մեծ մասում դա պարտադիր է): Մնացած դեպքերում միայն մեկ ծնողի համաձայնությունն էլ բավարար է, բայց կարևոր է նաև, որ մյուս ծնողը չդիմի ՆԳՆ ու չհայտնի իր անհամաձայնությունը: Այապես ճամփորդությունը կձախողվի:

Նախապատրաստեք երեխային ինքնուրույն ճամփորդության


Քննարկեք ճամփորդության յուրաքանչյուր փուլը` սկսած օդանավի վայրէջքից մինչև այն վայրը, ուր նրան սպասում են: Բացատրեք` ինչ պետք է անի երեխան, եթե ինչ-որ խնդիր առաջանա: Ստուգեք, արդյոք նա վերցրել է անհրաժեշտ բոլոր պարագաները, փաստաթղթերը. ծննդյան վկայական կամ անձնագիր, ծնողների համաձայնության փաստաթուղթը:
Համոզվեք, որ նրա մոտ հեռախոս կա: Նոթատետրում գրանցեք այն հեռախոսահամարները, որոնք անհրաժեշտ կլինեն ճամփորդության ընթացքում, նաև այն մարդկանց կոնտակտային տվյալները, որոնք պետք է դիմավորեն նրան, սա այն դեպքի համար է, եթե հանկարծ հեռախոսը չաշխատի կամ կորի:

MEDUZA